«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանի օդի աղտոտվածության մասին օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում՝ օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, ինչպես նաև Արաբկիրում՝ օգոստոսի 11-ին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը սահմանային արժեքներից բարձր է եղել Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին:
Ազոտի երկօքսիդի մակարդակը չնայած չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն դիտակայանների տվյալներով արձանագրվել է աճ՝ նախորդ օրերի համեմատությամբ:
Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի արդյունքում մթնոլորտում հնարավոր է արտանետվել վնասակար նյութեր, ինչպիսիք են դիօքսինները, պոլիքլորացված բիֆենիլները, պոլիարոմատիկ ածխաջրածինները և այլ աղտոտիչներ։
ejc.am
ABNews
Երևանի մթնոլորտային օդը վտանգված է. վերջին տվյալներ
Լուրեր | 2024/08/14 07:42

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/19 16:55
Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ
2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը:«Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում իր համաչափ բազալտե սյուներով՝ հիշեցնելով երգեհոնի խողովակներ։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ցա...

Լուրեր | 2026/10/19 16:28
Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. վրիպակ է եղել
Հայաստանյան լրատվամիջոցներում հոկտեմբերի 18-ից տարածվում է տեղեկություն, որ Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը՝ դրանում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման պատճառով։«Հաղորդվում է, որ 8810 համարի խմբաքանակում հայտնաբերվել է տոլֆենպիրադ, որի կիրառումը ԵՄ-ում արգելված է։ Բացի այդ, նշվում էր, որ լյամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցել է առավելագու...

Լուրեր | 2026/10/19 16:06
Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն (տեսանյութ)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ԲԸՏՄ-ից հայտնում են, որ ստուգման շրջանակներում իրականացված տեղանքի չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում կատարվել են շինության ապա...

Լուրեր | 2026/10/19 15:35
Հայաստանը COP17-ում ներկայացրել է Դպրոցական սննդի ծրագիրը
Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ/WFP) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը կազմակերպել են բարձրաստիճան պանելային քննարկում՝ «Կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» խորագրով։Ինչու է դա կարևոր. Հայաստանի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը,...

