Ներդրումային ոլորտը օգոստոսի 14-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երեքշաբթի օրը փակվել են դրական ցուցանիշներով: Dow Jones Industrial Average-ը աճել է 1.04%-ով՝ հասնելով 39,765.64 կետի: S&P 500-ի արժեքը ավելացել է 1.60%-ով՝ հասնելով 5,429.84 կետի: S&P 500-ի ֆյուչերսը չորեքշաբթի աճում է 0.02%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.15%-ով՝ հասնելով 36,386 կետի, Կորեական KOSPI-ն աճել է 0.85%-ով՝ հասնելով 2,643.66 կետի, իսկ Չինական Shanghai Composite-ը նվազել է 0.59%-ով՝ հասնելով 2,851.84 կետի:
Մակրոէկոնոմիկա
1․ Վերջին տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայում գործազրկությունը հունիսի տվյալներով նվազել է մինչև 4.2%: Վերլուծաբանները կանխատեսել էին աճ մինչև 4.5%:
2․ Հուլիսի տվյալներով Իսպանիայում ինֆլյացիան կազմել է 2.8% տարեկան արտահայտությամբ՝ համապատասխանելով կանխատեսումներին:
3․ Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) պահպանել է նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը՝ 970 հազար բարել օրական 2024 թվականին: ՄԷԳ-ը շարունակում է սպասել, որ նավթի պահանջարկը կկազմի 103.06 միլիոն բարել օրական:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է, և մետաղը վաճառվում է մոտ 2,461.0 դոլար մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երեքշաբթի օրը նվազել են: Brent նավթի գինը կազմում է 81.2 դոլար մեկ բարելի համար, իսկ WTI-ի գինը՝ մոտ 78.9 դոլար մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Ամերիկյան Home Depot տնային ապրանքների և նորոգման մանրածախ ցանցի զուտ շահույթը երկրորդ ֆինանսական եռամսյակում նվազել է 2%-ով՝ հասնելով 4.6 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 4.7 միլիարդի փոխարեն: Սակայն շտկված ցուցանիշն ու հասույթը գերազանցել են վերլուծաբանների սպասումները: Ընկերության հասույթը աճել է 0.6%-ով՝ կազմելով 43.18 միլիարդ դոլար: Համապատասխան վաճառքները նվազել են 3.3%-ով, այդ թվում ԱՄՆ-ում՝ 3.6%-ով: Հասույթի կանխատեսումը բարելավվել է՝ կանխատեսելով աճ 2.5-3.5%-ով:
2․ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, 2024 թվականի օգոստոսի 12-ից "О’Кей" խումբը փոխել է իր դեպոզիտարիուն Bank of NY Mellon-ից RCS Trust and Corporate Services Ltd-ի հետ։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 10-ի կարևոր լուրերը
2026/03/10/ 19:19 -
Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ ինչպես պաշտպանվել
2026/03/10/ 18:07 -
Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
2026/03/10/ 17:29 -
Վարձակալության հարկերը կտրուկ աճել են․ թվային տվյալներ
2026/03/10/ 16:08 -
Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները
2026/03/10/ 16:00 -
Եգիպտոսը մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի գները
2026/03/10/ 15:53 -
Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
2026/03/10/ 15:38 -
Թուրքիան Իրանին հայտնել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին
2026/03/10/ 15:06 -
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38 -
60 մլն դրամի խախտումներ՝ 1 ամսում․ ՊԵԿ-ը ներկայացրել է ստուգումների արդյունքները
2026/03/10/ 14:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.