1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթով գործարք Հայաստանի ֆոնդային բորսայում
Լուրեր |
Հունիսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի արտարժույթի հարթակում առաջին անգամ` գրեթե 10 տարի անց, տեղի է ունեցել 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթի փոխարկում:
Նշենք, որ արտարժույթի հարթակը գործարկվել է սույն թվականի մայիսի 2-ից, և հնարավորություն է տալիս ավելի տեսանելի և շուկայական դարձնել դրամի արժեքը արտարժույթի նկատմամբ։
Հարթակում գործարքները իրականացվում են բացառապես նախնական դեպոնացման տարբերակով և անանուն՝ ապահովելով արժութային ռիսկի կառավարումը: Հարթակի գործարկումից հետո, ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հանդիպում է ունեցել հայկական բանկերի և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ, պատմել հարթակի հետ կապված հեռանկարների և տեխնիկական հնարավորությունների մասին:
Ինչպես գիտենք, արտարժույթի շուկան վճռորոշ դեր է խաղում փողի շուկայում՝ հեշտացնելով միջազգային գործարքները և ներդրումները, ազդելով դրամավարկային քաղաքականության վրա և ապահովելով արժութային ռիսկի կառավարման մեխանիզմ:
Արտարժույթի շուկայի ակտիվությունը հանգեցնում է բիզնեսի զարգացմանը պետության սահմաններում և նրանից դուրս։ Այն գործիք է կայունացնելու պետության դրամավարկային քաղաքականությունը և կառավարելու արտարժութային ռիսկը` հաստատուն պահելով սեփական արժույթը։ Արտարժույթի շուկայի կարևոր դերերից մեկը իրացվելիության և գնի բացահայտման ապահովումն է։
Եթե արտարժույթի շուկան բարձր իրացվելի է և արժույթի գները արտացոլում են իրական ժամանակում առաջարկի և պահանջարկի պայմանները, ապա այն օգնում է բիզնեսին և ներդրողներին տեղեկացված որոշումներ կայացնել՝ հիմնվելով արժույթի ճշգրիտ գնահատումների վրա։ Նշենք, որ արտարժույթով վերջին գործարքը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի էր ունեցել 2016 թվականին:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/06 22:00
Ապրիլի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/06 19:19
Ապրիլի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել միջազգային և տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 6-ի կարևոր լուրերը
2026/04/06/ 22:00 -
MadeALL Business Trends Summit․ բիզնես կապերը՝ մեկ հարթակում
2026/04/06/ 19:26 -
Ապրիլի 6-ի բիզնես լուրերը
2026/04/06/ 19:19 -
Ռուսաստանի գյուղմթերքի արտահանումը Հայաստան աճել է. վիճակագրական տվյալներ
2026/04/06/ 17:59 -
Բանկերը գնում են մարզեր. IDBank-ը մասնակցել է ՀԲՄ մարզային համաժողովին
2026/04/06/ 17:45 -
Ինչպե՞ս 15 րոպեում առցանց վարկ ստանալ 2026-ին. 8 բանկեր, որոնք այլևս տանից դուրս գալ չեն պահանջում
2026/04/06/ 17:27 -
Cartier-ի ժամացույցները գերազանցել են Rolex-ին իրենց արժեքով․ որքան է տարբերությունը
2026/04/06/ 17:14 -
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը քաղաքական մեծ նշանակություն ունի ՀՀ-ի միջազգային հեղինակության համար. վարչապետ
2026/04/06/ 17:05 -
ՊԵԿ-ը մարզերում կշարունակի հայտարարագրման իրազեկման հանդիպումները
2026/04/06/ 16:47 -
Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. Hetq.am
2026/04/06/ 16:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 5, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.