2024թ. հունվար-ապրիլին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 13.7 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 7.9 մլրդ դոլարով կամ
135.76%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 6.3 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ
207.26%-ով կամ 4.25 մլրդ դոլարով։
Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 2.852 մլրդ դոլար, աճ՝
633.47%։
Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1.034 մլն դոլար, աճ՝
61.14%։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 202.7 մլն դոլար, անկում՝
7.91%։
Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 147.9 մլն դոլար, անկում ՝
35.83%։
Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 143.9 մլն դոլար, անկում՝
39.04%։
Յոթերորդը Իտալիան է՝ 126.9 մլն դոլար, աճ՝
3.01%։
Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 80.1 մլն դոլար, անկում ՝
6.48%։
Իններորդը Բելգիան է՝ 58.2 մլն դոլար, աճ՝
44.35%։
Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 55.4 մլն դոլար, անկում՝
24.34%։
Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա
ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է
194.74%-ով և կազմել 6.44 մլրդ դոլար, որից
ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 6.38 մլրդ դոլար, աճ՝
199.06%։
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է
24.28%-ով և կազմել 695.5 մլն դոլար, իսկ
այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է
166.83%-ով և կազմել 2.04 մլրդ դոլար։
