ՊԵԿ-ը՝ հայտարարագրման գործընթացի մասին
Լուրեր |
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը:
«Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփն ընտրվում է այն դեպքում, երբ հայտարարատուն համաձայն չէ համակարգի կողմից ինքնաշխատ լրացված տեղեկատվության հետ և կարող է լրացնել այլ տեղեկատվություն։
Ի՞նչ անել այն դեպքում, երբ ինքնաշխատ լրացված տվյալներում բացակայում է հարկային գործակալի վերաբերյալ տեղեկատվությունը
Ինքնաշխատ լրացված տեղեկատվությունում հարկային գործակալի (գործատու) վերաբերյալ բացակայող տեղեկատվությունը հայտարարատուն կարող է լրացնել «Ավելացնել գործակալ» կոճակի միջոցով։
Ինչպե՞ս լրացնել բանկային ավանդի տոկոսը
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի առաջին բաժնի երկրորդ գլխում անհրաժեշտ է ավելացնել հարկային գործակալ և եկամտի տեսակից ընտրել «Ավանդի տոկոս»։ Համակարգը եկամտային հարկը կհաշվարկի ինքնաշխատ։
Ինչպե՞ս լրացնել պարտքային արժեթղթերի տոկոսը
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի առաջին բաժնի երկրորդ գլխում անհրաժեշտ է ավելացնել հարկային գործակալ և եկամտի տեսակից ընտրել «պարտքային արժեթղթերի տոկոս»։ Եկամտային հարկի գումարը հայտարարատուն պետք է լրացնի ինքնուրույն։
Ինչպե՞ս լրացնել արժեթղթերից ստացվող չհարկվող եկամուտները
Արժեթղթերից ստացվող այն եկամուտները, որոնք ենթակա չեն հարկման լրացվում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի երկրորդ բաժնում՝ «Նվազեցվող եկամտի տեսակից» ընտրելով [2.24] տողը՝ «Արժեթղթերից եկամուտներ»։
Ո՞ր տողում է անհրաժեշտ լրացնել սոցիալական փաթեթի տարեկան գումարը
Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնում լրացվում են ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Մասնավորապես, հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնի [2.11] տողում (Անհատույց ստացվող եկամուտներ) լրացվում են ՀՀ պետական մարմինների որոշումների հիման վրա ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումները։
Արդյո՞ք անհրաժեշտ է հայտարարագրել աշխատողի գործուղման ծախսերի փոխհատուցման համար ստացված գումարները և ո՞ր տողում
Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնում լրացվում են ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Մասնավորապես՝ հաշվարկի [2.9] տողում լրացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում աշխատողի գործուղման հետ կապված ծախսերի գծով փոխհատուցման գումարները։
Ո՞ր տողում պետք է լրացնել պետության կողմից սոցիալական վճար վճարող հանդիսացող քաղաքացու կուտակային կենսաթոշակային կառավարչին կատարված վճարումները
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) ՀՀ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները լրացվում են Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) [2.5] տողում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․