ԵԱԶԲ–ն նշել է Հայաստանում գնանկման առանցքային գործոնները
Լուրեր |
Գների դինամիկայի առանցքային գործոնները շարունակում են մնալ ներմուծվող պարենի ինքնարժեքի նվազումը միջազգային շուկաներում ցածր գների, դրամի փոխարժեքի ամրապնդման և դրամավարկային կոշտ պայմանների ազդեցության ֆոնին։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։
«Հայաստանում սպառողական գները ապրիլին տարեկան կտրվածքով նվազել են 0.7%-ով՝ նախորդ ամիս 1.2%-ով նվազելուց հետո։ Գնանկումը կենտրոնացած է պարենային սեգմենտում, ապրիլին սննդամթերքի գները տարեկան կտրվածքով նվազել են 4,5%-ով՝ մեկ ամիս առաջ մինուս 5,6%-ից հետո»,- ասվում է վերլուծության մեջ։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում, նախորդ տարվա ապրիլի համեմատ, գնանկումը կազմել է 0,7%, իսկ մարտի համեմատ գրանցվել է 0,6% գնաճ։
2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի արդյունքում Հայաստանում գնաճը ակնկալվում է 1,3%–ի մակարդակում, 2025-ի կանխատեսումը՝ 4,6-4,1%, 2026-ի համար՝ 4,7- 4,1%: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․