Ներդրումային ոլորտն այսօր 14.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երկուշաբթի մի փոքր բացասական են փակվել, Dow Jones Industrial Average-ն նվազել է 0,21%-ով հասնելով 39431,51 կետի։ S&P 500-ը նվազել է 0,03% հասնելով 5221,42 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները երեքշաբթի աճում է 0,02%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,36%-ով հասնելով 38305 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,06% հասնելով 2728,76 կետի, չինական Shanghai Composite-ը նվազում է 0,07% հասնելով 3146,12 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Հնդկաստանում գնաճը ապրիլի վերջին տարեկան կտրվածքով կազմել է 4,83%: Նախորդ արժեքը տարեկան կտրվածքով կազմում էր 4,85%, տնտեսագետները ապրիլին ակնկալում էին տարեկան կտրվածքով 4,8%:
2.Համաշխարհային շուկայում 2024 թվականի առաջին եռամսյակում պլատինի պակասը աճել է ավելի քան երեք անգամ՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակի 112 հազարի ունիցայից հասնելով 369 հազար ունիցա։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը նվազում է և մեկ ունիցայի դիմաց վաճառվում է $2352-ով։ Ուրբաթ նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $82,8-ից ցածր է, իսկ WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $78,3-ից ցածր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ SoftBank ներդրումային հոլդինգը հրապարակել է 2023 թվականի ֆինանսական արդյունքները։ Եկամուտը տարեկան կտրվածքով ավելացել է 2,8% հասնելով 6,8 տրիլիոն իենի։ Ներդրումների վնասը կազմել է 559 մլրդ իեն։ Եկամուտը մինչև հարկումը դրական է եղել և գերազանցել է 57 մլն իենը։ Զուտ վնասը կրճատվել է մինչև 228 մլրդ իենի։
Կառավարվող ակտիվների ծավալը գերազանցել է 27,8 տրիլիոն իենը ($183,6 մլրդ)։ Տարվա ընթացքում ցուցանիշը կրկնակի անգամ աճել է։ SoftBank-ը վաճառել է Alibaba-ի իր ամբողջ բաժնեմասը, դրա հետ մեկտեղ կիսահաղորդիչներ արտադրող Arm ընկերության մասնաբաժինը աճել է 47%-ով ՝ ներդրումային պորտֆելի շնորհիվ։
2․ Հանքավայրերից նավթ արդյունաբերող ամերիկյան ընկերությունների վրա մի քանի դատական գործեր են հարուցվել։ Ընկերությունները մեղադրվում են արտադրությունը սահմանափակելու և վառելիքի գները ուռճացնելու դավադրության մեջ։ Դրանց կազմում են՝ ExxonMobil, Occidental Petr. և Diamondback-ը։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․