Սյունիքը Հայաստանի ամենաբարեկեցիկ մարզն է
Լուրեր |
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024թ․ առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 282․879 դրամ։ Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 տոկոսով և կազմել է 208․752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3 տոկոսով՝ կազմելով 313․260 դրամ։
Հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձը մայրաքաղաքում է՝ միջինում կազմելով 299․804 դրամ։ Մարզերից Սյունիքում է ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը, որը կազմում է 294․704 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 22․157 դրամով։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Սյունիք ՏՎ-ին տված հարցազրույցում փաստել է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը բարձր է հիմնականում ՏՏ, բանկային, հանրային սննդի և հանքարդյունագործական ոլորտներում։ Վերջինս որոշիչ դեր ունի հատկապես Սյունիքի մարզում։
«Հանքարդյունաբերական ոլորտում մենք մշտապես ունեցել ենք միջին աշխատավարձերի ամենաբարձր մակարդակներից մեկը։ Եվ չնայած ունեցել ենք համաշխարհային շուկայում մետաղների գների տատանումներ և այլն, բայց այս ոլորտում, ընդհանուր առմամբ, աշխատավարձերը բարձր են։ Հանքագործությունը համարվում է շարժիչ ուժ նաև Սյունիքի մարզի գյուղերի համար։
Այսինքն՝ հանքագործության շուրջ առաջացել է ձեռնարկությունների կլաստեր, որոնք սպասարկում են հանքարդյունաբերության ոլորտը»,- նշել է նա՝ հավելելով, որ միջին աշխատավարձով և զբաղվածության ցուցանիշներով պայմանավորված՝ Սյունիքի մարզը համարվում է ՀՀ ամենաբարեկեցիկ տարածաշրջանը:
Սյունիքի մարզում աղքատության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է, քան մայրաքաղաքում․ միջին ցուցանիշը հանրապետությունում կազմում է 24․7 տոկոս, Երևանում՝ 15 տոկոս, իսկ Սյունիքի մարզում՝ 2-2,5 տոկոս։
«Հրապարակ օրաթերթ» Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․