ABNews
Համարակալում և հաշվառում. Հայաստանում ընթացքի մեջ է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը
Լուրեր | 2022/11/16 06:04

Արդեն մի քանի օր է ընթացքի մեջ է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը: Յուրաքանչյուր ականջապիտակ իր համապատասխան համարով նախ գրանցվում է հատուկ մատյանում: Այնուհետև ականջապիտակի համարը գրանցվում է «Անի փասե էլեկտրոնային համակարգում: Վերջին տվյալով, մոտավոր հաշվարկով, Հայաստանում գրանցված է եղել 550 հազար խոշոր եղջերավոր կենդանի: Հաշվի առնելով նաև տարեկան արձանագրվող թվերը՝ ներկրվել է 800 հազար զույգ ականջապիտակ:
Ականջապիտակների փակցնելու գործընթացը արագ է ընթանում. մինչև տարեվերջ կհասցնեն համարակալել եղած գլխաքանակի կեսը: Համարակալման և հաշվառման ամենակարևոր առավելությունը անվտանգ սննդամթերք ունենալն է: Հաշվառումից հետո հնարավոր կլինի հետևել նաև կենդանու շարժին՝ ով ումից գնեց, մինչև այդ ինչ պատվաստումներ և ինչ բուժումներ է ստացել կենդանին. ունենալ պատմություն առողջական վիճակի վերաբերյալ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
