ABNews
ՊԵԿ հայտարարություն․ Պարզեցվել է ավելի վճարված մաքսային վճարի վերադարձի կարգը
Լուրեր | 2022/11/16 06:06

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային վարչարարության բարելավման շնորհիվ պարզեցվել և ներդրվել է ավելի վճարված մաքսատուրքի, հարկի, փոխհատուցման տուրքի, միասնական մաքսային վճարի և տուգանքի գումարի հաշվանցման կամ վերադարձման նոր ընթացակարգ: Զգալի կրճատվել է գումարի վերադարձման ժամկետը: Այսպես, նոր ընթացակարգով ավելի վճարված մաքսային վճարի վերադարձը հնարավոր է կազմակերպել 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին՝ 15-20 օրվա փոխարեն։
Իսկ ավելի վճարված ներմուծման մաքսատուրքը, ԵԱՏՄ տուրքը տնտեսվարողին վերադարձնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ client-tresury էլեկտրոնային ծրագրի միջոցով՝ ավելի կարճ ժամկետում: Փոփոխության շնորհիվ առավելագույն օպտիմալացվել է նաև գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքը: Մասնավորապես, նախկինում մաքսային մարմնի մի քանի ստորաբաժանումների փոխարեն գործընթացն այժմ համակարգում է ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչությունը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
