ABNews
Թափանցիկ կառավարում. Անկանխիկ վճարումների համար բանկային հաշիվ չունեցող համատիրությունները կտուգանվեն
Լուրեր | 2022/11/17 05:38

Պարտադիր և այլ վճարները անկանխիկ եղանակով հավաքելու համար բանկային հաշիվ չբացած բնակելի շենքերի լիազոր մարմինները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչի խոսքով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում համակարգը ավելի թափանցիկ կդառնա, ինչն էլ թույլ կտա ավելի լավ կառավարել վճարումներից գոյացած գումարները:
Վճարումները կատարվելու են յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով: Վարչական տույժ կիրառելու որոշումը կսկսի գործել նոյեմբերի 24-ից: Օրինախախտները կտուգանվեն 10.000 դրամով, մեկ ամսվա ընթացքում բացթողումը չվերացնելու դեպքում` կրկնակի ավելի: Փորձ է արվելու նաև տարբեր ծրագրերով կրթել և վերապատրաստել լիազոր կառավարիչներին, իսկ մինչև տարեվերջ կմշակվի բարեփոխումների հայեցակարգ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
