Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի սեպտեմբեր ամսվա տվյալները
Լուրեր |
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 34.8 մլրդ ՀՀ դրամ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ավելի քան 22․8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կանաչ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Սեպտեմբերի 3-ին և 12-ին ցուցակվել են «ՀԷՑ» ՓԲ ընկերության համապատասխանաբար HELCB2 և HELCB3 բորսայական հապավումները կրող ընդհանուր 60 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը։ Նշված պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 7․25%։ Պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։Ցուցակվել են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը
Ցուցակվել են 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 5․75%։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՑուցակվել են «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ պարտատոմսերը
Ցուցակվել են 300 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 11․8% արժեկտրոնի տոկոսադրույքով, ինչպես նաև 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 7% արժեկտրոնի տոկոսադրույքով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՑուցակվել են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը
Ցուցակվել են 1․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 9․5% արժեկտրոնի տոկոսադրույքով, ինչպես նաև 3․6 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 4․5% արժեկտրոնի տոկոսադրույքով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը թույլատրվել են առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում
Առևտրին են թույլատրվել 2․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 9․5%։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՑուցակվել են «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը
Ցուցակվել են 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 10․25% արժեկտրոնի տոկոսադրույքով, ինչպես նաև 15 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5․25% արժեկտրոնի տոկոսադրույքով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՑուցակվել են «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը
Ցուցակվել են ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով INECBE և INECBF բորսայական հապավում կրող պարտատոմսեր, որոնց անվանական արժեքը 100 դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը` համապատասխանաբար 4․5% և 4․75%: Ցուցակվել են նաև 5 մլն եվրո ծավալով պարտատոմսեր՝ 100 Եվրո անվանական արժեքով և 3% արժեկտրոնի տոկոսադրույքով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 22:00
Մարտի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով