Հայաստանի 2024-ի ամենաակտիվ գործատուները. որ ոլորտներն են առաջին տեղերում
Լուրեր |
Հայաստանյան աշխատաշուկայի գլխավոր դերակատարները՝ 2024-ին
2024 թվականին Հայաստանյան աշխատաշուկայի ամենաակտիվ և առաջատար ոլորտներն են ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտները։ Staff.am-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրի 20 ամենաակտիվ գործատուներից 6-ը պատկանում են ՏՏ ոլորտին, իսկ 9-ը՝ ֆինանսաբանկայինին:
Ֆինանսաբանկային ոլորտը՝ առաջատար դիրքերում
Ֆինանսաբանկային ոլորտը շարունակում է մնալ շուկայի առաջատարը՝ ապահովելով թափուր հաստիքների մոտ 30%-ը։ Միջին աշխատավարձը ոլորտում կազմում է 838,000 դրամ՝ երկրորդ ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում։ Ներկայումս ոլորտում աշխատում է մոտ 22,844 մասնագետ։ Առաջատար գործատուներն են՝- Ֆասթ բանկը,
- Արդշինբանկը,
- Freedom Broker Armenia-ն։
ՏՏ ոլորտը՝ ամենաբարձր աշխատավարձով
ՏՏ ոլորտը պահպանում է իր դիրքերը՝ առաջարկելով ամենաբարձր միջին աշխատավարձը՝ 1,125,000 դրամ։ Այս ոլորտում զբաղված է շուրջ 31,848 մասնագետ, իսկ թափուր աշխատատեղերի 27%-ը բաժին է ընկնում ՏՏ-ին։ Գլխավոր գործատուներն են՝- SoftConstruct և Digitain։
Առևտրի ոլորտը
Առևտրի ոլորտը զբաղեցնում է երրորդ տեղը՝ 5.5% մասնաբաժնով։ Առաջատար գործատուներն են՝- Maurice Ward Armenia,
- Մոբայլ Սենթրը,
- «Գալաքսի» ընկերությունների խումբը։
Արտադրության ոլորտը
Արտադրության ոլորտն ունի 5.5% մասնաբաժին շուկայում։ Առաջատար գործատուներն են՝- Աթենք,
- Բեկոն Պրոդուկտ,
- Կոկա-Կոլա։
Հեռահաղորդակցության ոլորտը
Հեռահաղորդակցության ոլորտը զբաղեցնում է շուկայի թափուր հաստիքների 5%-ը։ Միջին աշխատավարձը ոլորտում կազմում է 458,000 դրամ, իսկ ոլորտում զբաղված է 13,019 մասնագետ։ Գլխավոր գործատուներն են՝- Վիվա-ՄՏՍ,
- Յուքոմ,
- Տելեկոմ Արմենիան։
Աղբյուր՝ How2B Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/20 20:00
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/20 19:56
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
-
Իսրայելն ու Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում
2026/04/20/ 20:02 -
Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի
2026/04/20/ 20:00 -
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
2026/04/20/ 20:00 -
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
2026/04/20/ 19:56 -
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
2026/04/20/ 19:55 -
Եվրամիությունը գործարկում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման վերջնական ընթացակարգը
2026/04/20/ 19:53 -
Համաշխարհային անկայունությունն այլևս բացառություն չէ. Hermès-ի ղեկավարի գնահատականը
2026/04/20/ 19:46 -
Ապրիլի 20-ի բիզնես լուրերը
2026/04/20/ 19:19 -
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ին
2026/04/20/ 17:50 -
Մարդանման ռոբոտը կիսամարաթոնում գրանցել է մարդկանցից արագ արդյունք
2026/04/20/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.