Տնային տնտեսությունների եկամուտները աճել են 2023թ․
Լուրեր |
2023 թվականին Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել: Նախորդ տարվա անկումից հետո, երբ բարձր գնաճը (8.3%) էապես նվազեցրել էր իրական եկամուտները, 2023-ին գների կայունությունը (-0.6% պաշտոնական գնաճ) և 2022թ․ տնտեսական աճը որոշակի լագով հանգեցրին կենսամակարդակի բարելավման:
Միջին ընտանիքի ճշգրտված եկամուտը աճել է 15.3%-ով՝ 287 հազար դրամից հասնելով 331 հազար դրամի: Առավել ուշագրավ է, որ բնակչության ամենաաղքատ 10%-ի վերին շեմը աճել է 23.2%-ով՝ 95 հազար դրամից հասնելով 117 հազար դրամի: Միևնույն ժամանակ, ամենահարուստ 10%-ի ստորին շեմը աճել է 14.5%-ով՝ 670 հազար դրամից հասնելով 767 հազար դրամի:
Տարածաշրջանային անհավասարություն
Սակայն այս աճը հավասարաչափ չի բաշխվել ըստ մարզերի: Երևանում միջին եկամուտն աճել է 15%-ով, ինչը համապատասխանում է հանրապետական միջին ցուցանիշին: Նշենք, որ եթե համեմատենք տնային տնտեսությունների իրական եկամուտների աճը 2020թ․ հետ, ապա այստեղ պատկերն այլ է։ 2020թ․-ից մինչև 2023թ․ ներառյալ Երևանի տնային տնտեսությունների իրական եկամուտներն աճել են 16.6%։ Աճ է գրանցվել նաև Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։ Բոլոր այլ մարզերում 2020թ․-ից ի վեր տնային տնտեսությունների հիմնական եկամուտները կա՛մ անկում են ապրել, կա՛մ չեն փոփոխվել։ Առաջին գծապատկերում տողերը ներկայացնում են մարզերը, իսկ սյուները՝ հասարակության խավերը (անապահով խավ, միջին խավ և հարուստներ)։ Եթե գիծը կարմիր է, ապա նախորդ տարվա համեմատ եկամուտները պակասել են, եթե կապույտ՝ ապա աճել։Եկամտային խմբերի վերադասավորում
2023 թվականի տվյալները ցույց են տալիս եկամտային խմբերի հետաքրքիր վերադասավորում: Ընտանիքների 35.1%-ը գտնվում է միջին-բարձր եկամտային խմբում (256-512 հազար դրամ), ինչը վկայում է միջին խավի ամրապնդման մասին: Միջին-ցածր եկամտային խումբը (128-256 հազար դրամ) կազմում է 27.1%:Պատմական միտումներ
Գնաճի և իրական եկամուտների փոխկապվածություն
2023-ի իրական եկամուտների աճը մեծապես պայմանավորված էր գների կայունությամբ: Գնաճի զսպումը թույլ տվեց անվանական աշխատավարձերի աճին ուղղակիորեն արտացոլվել իրական եկամուտների աճի մեջ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գնաճը 2023թ․ կազմել է -0.6%՝ ի համեմատ 2022թ., երբ 12.6% տնտեսական աճը չէր արտացոլվում տնային տնտեսությունների եկամուտներում՝ բարձր գնաճի (8.3%) պատճառով: 2022-ին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4,972 դոլարից մինչև 7,018 դոլար, այսինքն՝ 41 տոկոսով, սակայն ժողովրդի իրական եկամուտներն ընկել են։ 2021-ին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Բնակչության ամենաաղքատ 10%-ի շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ 2021 թվականին, իսկ 2022-ին՝ արդեն 88 հազար դրամ: Անվանական եկամուտների աճ գրանցվել է նաև 2021 և 2022 թվականներին, սակայն այդ տարիներին գրանցվել է համապատասխանաբար 7.2 և 8.6 տոկոս գնաճ, որը զգալիորեն իջեցրել է իրական եկամուտները։ Սա նշանակում է, որ 2022 թվականի վերջին աշխատավարձերը դեռ չեն հասել գնաճի տեմպին, և 2022 թվականին գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճը դեռ չի անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների կամ աշխատավարձերի աճի վրա։ Նշեմ, որ 2023 թվականի վերջին գրանցվել է գրեթե զրոյական գնաճ։ Զրոյական գնաճի տեսակետը ներկայացված է տեսանյութում։ Երկրորդ գծապատկերում ներկայացված միտքն այլընտրանքային կերպով արտացոլում է նաև հաջորդ գծապատկերը։| Տարի | Ամենաաղքատ 10%-ի վերին շեմը (1-ին դեցիլ) | Միջին ընտանիքի եկամուտ (median) | Միջին եկամուտ (mean) | Ամենահարուստ 10%-ի ստորին շեմը (9-րդ դեցիլ) |
|---|---|---|---|---|
| 2005 | 43 | 129 | 156 | 290 |
| 2006 | 46 | 148 | 180 | 325 |
| 2007 | 50 | 174 | 208 | 386 |
| 2008 | 61 | 178 | 226 | 423 |
| 2009 | 68 | 202 | 235 | 444 |
| 2010 | 70 | 201 | 239 | 468 |
| 2011 | 74 | 201 | 240 | 448 |
| 2012 | 74 | 222 | 261 | 482 |
| 2013 | 71 | 210 | 248 | 469 |
| 2014 | 70 | 225 | 283 | 552 |
| 2015 | 72 | 224 | 282 | 545 |
| 2016 | 75 | 225 | 328 | 692 |
| 2017 | 78 | 249 | 310 | 582 |
| 2018 | 94 | 272 | 320 | 564 |
| 2019 | 102 | 313 | 362 | 638 |
| 2020 | 106 | 284 | 352 | 627 |
| 2021 | 106 | 289 | 343 | 629 |
| 2022 | 95 | 287 | 353 | 670 |
| 2023 | 117 | 331 | 410 | 767 |
Եզրակացություն
2023 թվականին Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների աճը վկայում է տնտեսության առողջացման մասին: Սակայն մարզային անհավասարությունը և եկամուտների զգալի շերտավորումը մնում են լուրջ մարտահրավերներ: Գների կայունությունն էական դեր է խաղացել իրական եկամուտների աճում, ինչը ընդգծում է մակրոտնտեսական կայունության կարևորությունը կենսամակարդակի բարձրացման համար: Տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա և Հայաստանի սպառողական գների ամսական ինդեքսը: Տնային տնտեսությունների կենսամակարդակի ցուցանիշները ճշգրտվել են ամսական կումուլատիվ գնաճով և կշռվել են: Հաշվարկները կարելի է ստուգել՝ այցելելով GitHub-ի մեր էջը: tvyal.comՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․