ABNews
Համատեղ սահմանային հանձնաժողով. Նոր ռիսկեր ու մարտահրավերներ
Լուրեր | 2022/04/08 07:32

Ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներից մեկը մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ձևավորելու մասին որոշումն էր։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը Ադրբեջանի կողմից դեռ մարտի 10-ին ներկայացված 5 կետերից մեկն էին։ Ընդ որում, Բաքվի առաջարկի համաձայն` նախ պիտի այս գործընթացն ավարտին հասցվեր, հետո նոր միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին կողմերի միջև, ինչն արդեն իսկ աբսուրդային է։ Սահմանային իրավիճակին առնչվող մյուս կարևոր խնդիրը, որ ակնհայտ դարձավ բրյուսելյան հանդիպման արդյունքում, այն է, որ ստեղծվելիք համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատի ներքո լինելու են նաև սահմանագծի երկայնքով և մերձակայքում կայուն անվտանգության իրադրության ապահովմանն առնչվող հարցերը։Սրանք ռիսկեր են, որոնք մանրամասն վերլուծության ու գնահատման կարիք ունեն, և որոնց կփորձենք այսօր անդրադառնալ:
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Բրյուսելում համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծելու մասին որոշմանը ու դրանից բխող մարտահրավերներին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
