Հունվարի 14-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
1. Աշխատող քաղաքացիների թիվն ավելացել է 5%-ով
2024-ի առաջին 9 ամիսներին Հայաստանում աշխատող քաղաքացիների թիվը հասել է 752,288-ի՝ աճելով 5%-ով: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Աճի հիմնական աղբյուրներն են առևտրի, կրթության և շինարարության ոլորտներում աշխատատեղերի ավելացումը:2. 2024-ին փակվել է 120 բենզալցակայան և գազալցակայան
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ խախտումներով գործող 120 բենզալցակայանի և գազալցակայանի գործունեությունն դադարեցվել է: Խախտումների շարքում առանձնացվել են օրենքով արգելված վայրերում ռեզերվուարների տեղադրումը, ինչպես նաև բենզալցակայանների կառուցումը բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ:3. ԿԲ. տոկոսադրույքները կշարունակեն նվազել 2025-ին
Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2025-ի առաջին կիսամյակում տոկոսադրույքների նվազումը կպահպանվի: Միաժամանակ, տնտեսական արտաքին գործոններն են՝ ԱՄՆ-ում գնաճի և Չինաստանի թուլացող տնտեսության ազդեցությունները:4. Կապիտալ շինարարության ոլորտում աճ
2024-ի 11 ամիսներին կապիտալ շինարարության ծավալը կազմել է 567 մլրդ դրամ, ինչը 15%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Այս տվյալը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանի բազմաբնակարան շենքերի 60%-ից ավելին կառուցվել է մինչև 1980-ը:5. Ռուսաստանը մեծացրել է բանջարեղենի ներմուծումը
2024-ին Ռուսաստանն ավելացրել է բանջարեղենի ներմուծումը՝ հասցնելով այն 1.7 միլիոն տոննայի: Բարեկամ երկրներից մատակարարումները շարունակվում են՝ ընդգրկելով նաև մրգերի ներմուծումը, որը կազմել է 6.1 միլիոն տոննա:6. Վճարումներ միասնական QR կոդով՝ 2025-ից
Կենտրոնական բանկի որոշմամբ՝ 2025-ի հոկտեմբերի 1-ից առևտրի կետերում հնարավոր կլինի վճարումներ կատարել միասնական QR կոդով: Այս փոփոխությունն ապահովում է վճարումների պարզությունը և հարմարավետությունը:7. Lamborghini-ն վաճառել է եզակի սուպերմոդելը
Lamborghini-ն 117 միլիոն դոլարով վաճառել է բացառիկ Egoista մոդելը, որը ստեղծվել է 2013 թվականին: Մեքենան նախատեսված չէր սերիական արտադրության համար և հանդիսանում է բացառիկ հավաքածուի մաս:8. Մեծ Բրիտանիան Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու է
Չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Մեծ Բրիտանիան նախատեսում է խորացնել առևտրային հարաբերությունները Չինաստանի հետ՝ նկատի ունենալով Չինաստանի դերը որպես խոշորագույն առևտրային գործընկեր:9. Իլոն Մասկը կարող է գնել TikTok-ը
Չինաստանի իշխանությունները քննարկում են TikTok-ի ամերիկյան ստորաբաժանումը Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը: Եթե գործարքը տեղի ունենա, Մասկը կդառնա երկու խոշոր սոցիալական հարթակների՝ X-ի և TikTok-ի սեփականատերը: https://youtu.be/tirgUFS3MWwՀետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56 -
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն