Որ մթերքներն են թանկացել կամ էժանացել Հայաստանում 2025թ. հունիսին
Լուրեր |
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 1.3% գնաճ:
Տավարի մսի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 1.2%-ով, գառան և խոզի մսերինը՝ 3.9% և 4.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.2%, 2.2% և 3.3%-ով:
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պանրի գինը նվազել է 1.6%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ:
Մարգարինի և կարագի գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 1.1% և 14.0%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.6% և 0.7%-ով:
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 17.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 1.4%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ գները նվազել են 2.8%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 5.2%-ով, սուրճինը՝ 14.3%-ով, շոկոլադինը՝ 14.8%-ով, կակաոյինը՝ 20.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 0.6%, 2.6% և 0.4%-ով:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 4.5% և 7.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.7%-ով:
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ ձվի գինը նվազել է 6.2%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 1.0%-ով:
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի՝ 0.8%, թռչնամսի՝ 0.6%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.7% և 0.5% գնանկում:
Թարմ կաթի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 0.8%-ով, բրնձինը՝ 0.9%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 21.8%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.4%, 0.7% և 0.2% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է 25.0% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 23.6% գնանկում:
Աղբյուրը` armstat.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34 -
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․