ABNews

Սեպտեմբերի 13-ի եղանակային կանխատեսումը Հայաստանում. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Լուրեր | 2024/09/13 04:16

Սեպտեմբերի 13-ի եղանակային կանխատեսումը Հայաստանում. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 13-14-ը և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը