Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Ըստ S&P Global Market Intelligence-ի տվյալների՝ Nike-ի բաժնետոմսերը 2024 թվականի հունիսին ընկել են 20.7%-ով: Մարզական հագուստի և կոշիկի հսկայի ցուցանիշները լավն էին մինչև ամսվա վերջին շուկայական օրը, երբ եկամուտների հիասթափեցնող հաշվետվությունը հանգեցրեց գների անկման:Թեև ընկերության մեկ բաժնետոմսի դիմաց 1.01 ԱՄՆ դոլար ճշգրտված շահույթը նախորդ տարվա համեմատ բարձր է 53%-ով, Nike-ի Converse բրենդի վաճառքներն անկում են ապրել 18%-ով, իսկ Nike Direct էլեկտրոնային առևտրի վաճառքները՝ 8%-ով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 8-ի դրությամբ կազմել է 73 ԱՄՆ դոլար:
Զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Britvic-ը համաձայնել է դանիական Carlsberg-ից ստացած 3.28 միլիարդ ֆունտ ստեռլինգ (4.2 միլիարդ դոլար) գնման առաջարկին: Ըստ համաձայնեցված գործարքի տվյալների՝ մեկ բաժնետոմսի դիմաց առաջարկվում է 12.90 ֆունտ ստեռլինգ: Britvic-ը հունիսին մերժել է Carlsberg-ի կողմից արված մեկ այլ առաջարկ՝ պատճառաբանելով, որ առաջարկը էապես թերագնահատում է Britvic ընկերությունը և դրա ներկա և ապագա հեռանկարները:PepsiCo-ն ևս կարևոր դեր է խաղում գործարքի կնքման հարցում, քանի որ Britvic-ը շշալցնում և տարածում է PepsiCo-ի արտադրանքը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Carlsberg-ը և PepsiCo-ն տարվա սկզբին նախապես համաձայնեցրել էին շշալցման պայմանագրում նախատեսվող փոփոխությունները:
Էլեկտրական մեքենաների արտադության և վաճառքի ոլորտում BMW AG-ն մեծացրել է իր առավելությունը գերմանացի մրցակիցների նկատմամբ: Ընկերությունը նշում է, որ իրենց կողմից ներկայացված մեքենաների մրցունակ տեսականու շնորհիվ կարողանում են դիմակայել պահանջարկի տատանումներին:BMW-ի՝ մարտկոցներով աշխատող մոդելների մատակարարումները, ինչպիսիք են i4-ը և iX1-ը, հունիսի տվյալներով նախորդ տարվա համեմատ աճել են 22%-ով՝ մինչև 107,933 միավոր: Արդյունքները կտրուկ հակասում էին Mercedes-Benz Group AG-ի տվյալներին, որի ուղևորատար Էլեկտրական մեքենաների մեծածախ մատակարարումները նվազել են 25%-ով՝ հասնելով ընդամենը 45,800 միավորի: Audi-ի վաճառքները մնացել են գրեթե անփոփոխ՝ 41,000 միավոր: Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին կիսամյակում Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների վաճառքը նվազել է 15%-ով՝ պայմանավորված մի շարք երկրների կառավարությունների կողմից դրանց ձեռքբերման համար տրամադրվող արտոնությունների կրճատմամբ:
Թվային մարքեթինգային ընկերության՝ HubSpot-ի, բաժնետոմսերը նվազել են, քանի որ Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, դադարեցրել է գնման վերաբերյալ բանակցությունները: HubSpot-ը մարքեթինգային ծրագրեր է վաճառում փոքր և միջին ձեռնարկություններին:Գործարքը կարգավորող պետական մարմինների կողմից այն չհաստատելու կապված մտահոգությունները կարող էին բանակցությունները ավարտելու պատճառ հանդիսանալ: Արդարադատության նախարարությունը և Google-ն արդեն իսկ ներգրավված են երկու դատական գործերում։ Ֆոնդային շուկայում HubSpot բաժնետոմսերը նվազել են 12.2%-ով և կազմել 492.31 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Google-ի բաժնետոմսերն աճել են 1.2%-ով՝ կազմելով 191.18 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․