Փետրվարի 10-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
Պաղպաղակի ներմուծում՝ կես միլիոն դոլարի պայմանագիր
2024 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է կես միլիոն դոլարի պաղպաղակ։ Ռուսական պաղպաղակի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 32.7 միլիոն դոլար, որի հիմնական գնորդը Ղազախստանն է՝ 19.8 միլիոն դոլար գնումով։Պետական պարտքի աճը՝ 6.2%
ՀՀ պետական պարտքը 2024-ի տարեվերջին կազմել է 5,092,718.5 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6.2%-ով։ Արտաքին պարտքն անցել է 2,559,458.3 մլն դրամի շեմը, իսկ ներքին պարտքը՝ 2,533,260.3 մլն դրամի։Ռուսական շոկոլադի արտահանման եռապատկումը դեպի ԱՄՆ
2023 թվականին Ռուսաստանը գրեթե եռապատկել է շոկոլադի արտահանումը ԱՄՆ։ Ամերիկյան շուկա մատակարարված ռուսական շոկոլադի ծավալը հասել է 2.6 միլիոն դոլարի, ինչը 2021-ից ի վեր առավելագույն ցուցանիշն է։Բալթյան երկրները դուրս են եկել Ռուսաստանի էներգահամակարգից
Լատվիան, Լիտվան և Էստոնիան պաշտոնապես դուրս են եկել Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկ ցանցից՝ անցնելով եվրոպական էներգահամակարգին։ Այդ փոփոխությունից հետո Կալինինգրադի մարզը սկսել է աշխատել ինքնավար ռեժիմով։Չինաստանը պահպանում է դիրքերը որպես աշխարհի խոշորագույն առևտրային երկիր
Չինաստանը արդեն ութ տարի անընդմեջ հանդիսանում է ապրանքների առևտրի ծավալով աշխարհի առաջատար երկիրը։ 2023-ին երկիրը գերազանցել է 43 տրիլիոն յուանի շեմը (մոտ 6 տրիլիոն դոլար), ինչը 5%-ով ավելին է նախորդ տարվա համեմատ։Պետական աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման պետական ծրագրի շրջանակում 2024 թվականի ընթացքում կնքվել է 1800 աշխատանքային պայմանագիր։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2025 թվականին։Mazda-ի շահույթի անկումը՝ 45%
2024-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Mazda-ի զուտ շահույթը նվազել է 45%-ով՝ հասնելով 595 միլիոն դոլարի։ Ընկերության ավտոմեքենաների վաճառքը նվազել է Չինաստանում 20.4%-ով, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ընդհանուր եկամուտների վրա։Ավտոճանապարհների վերանորոգման նոր ծրագիր
2025 թվականի հունվարից սկսվել են ճանապարհային ծածկույթի վիճակի ուսումնասիրությունները։ Կառավարությունը նպատակ ունի քիչ ներդրումներով երկարացնել ճանապարհների շահագործման ժամկետը՝ կենտրոնանալով միջին նորոգման աշխատանքների վրա։«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատավարձային բարեփոխումները
Կոմբինատը հայտարարել է աշխատավարձային ֆոնդի միջինը 20%-ով ավելացման մասին։ Վերանայված համակարգը ներառում է աշխատողների ստաժի, որակավորման և դասակարգման հիման վրա աշխատավարձի բարձրացում։ https://youtu.be/Ar7-hxLIs0E Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն