ABNews
Այս տարվա 9 ամսում 50 տոկոսով գերազանցվել է տրանսֆերտների` տարեկան ամենաբարձր ցուցանիշը
Լուրեր | 2022/11/02 08:09

Դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալն այս տարի հասել է արդեն 3 մլրդ 461 մլն դոլարի: Սա Կենտրոնական բանկի հրապարակած հունվար-սեպտեմբերի տվյալն է, որն արտացոլում է հայաստանյան բանկերի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց փոխանցված գումարը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 1 մլրդ 536 մլն էր: Ընդհանուր գումարի մոտ 67 տոկոսը փոխանցվել է Ռուսաստանից, 14.2 տոկոսը` ԱՄՆ-ից, մնացածը`այլ երկրներից: Միայն սեպտեմբերին Հայաստան է փոխանցվել կես մլրդ դոլարից ավելի փող: Ընդհանուր առմամբ, մեր երկիր տրանսֆերտների ամենամեծ հոսքը եղել է 2013 թվականին`2 մլրդ 302 մլն դոլար, այս տարվա 9 ամսում այդ ցուցանիշն արդեն գերազանցվել է ավելի քան 50 տոկոսով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
