ABNews
Գնաճ. Թուրքիայի ԿԲ-ն շարունակում է իջեցնել հիմնական տոկոսադրույքը
Լուրեր | 2022/11/25 05:57

Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցրել է հիմնական դրույքը 1,5 տոկոսային կետով` մինչեւ 9%: Հոկտեմբերի վերջին երկրի ԿԲ-ն այն արդեն իջեցրել էր 1,5 տոկոսային կետով` 12%-ից մինչեւ 10,5%:
Ներկա որոշումը կանխատեսելի էր. աշնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Կենտրոնական բանկին կոչ էր արել շարունակել նվազեցնել տոկոսադրույքը եւ մինչեւ տարեվերջ այն սահմանել 10%-ից ցածր մակարդակում:
«Զարգացած տնտեսություններով երկրների կենտրոնական բանկերն ընդգծում են, որ գնաճը կարող է շարունակվել աճել ավելի երկար, քան նախկինում ենթադրվում էր` կապված էներգակիրների բարձր գների, առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհավասարակշռության եւ աշխատաշուկայում տիրող կոշտ իրավիճակի հետ»,- նշել է Թուրքիայի ԿԲ-ն:
Այնուամենայնիվ, տոկոսադրույքի իջեցումն արագացնում է գնաճը երկրում եւ թուլացնում արժույթը: Հոկտեմբերին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 85,5%:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
