ABNews
Եկամուտներ.Վրաստանում զբոսաշրջությունից ստացած եկամուտն այս տարի կգերազանցի $3 միլիարդը
Լուրեր | 2022/11/25 05:53

Զբոսաշրջության ոլորտում Վրաստանի եկամուտը 2022 թվականի ավարտին կգերազանցի $3 միլիարդը:
«Այս ցուցանիշն ուղղակիորեն ազդում է նոր աշխատատեղերի ստեղծման եւ տեղի բնակիչների բարեկեցության բարելավման վրա»,- հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին: Նման եկամուտ ակնկալելու պատճառն այն է, որ Վրաստանը կարողացել է 100%-ով վերականգնել զբոսաշրջության ոլորտում մինչհամավարակային շահույթի ցուցանիշները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել է ավելի քան $2,8 միլիարդ:
Ընթացիկ տարվա 10 ամսվա շահույթը 183,2%-ով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշներից: Միայն հոկտեմբերին երկիրը զբոսաշրջությունից վաստակել է գրեթե $338 միլիոն, ինչը 137,1%-ով ավելի է 2021 թվականի հոկտեմբերի համեմատ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
