ABNews
Տոկոսադրույքների խստացում. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և Անգլիայի բանկը ևս բարձրացրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Լուրեր | 2022/11/09 05:47

Աշխարհը շարունակում է պայքարել գնաճի դեմ: Վերջին օրերին թե` ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, և թե Անգլիայի բանկը բարձրացրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ԱՄՆ-ն ընթացիկ տարում արդեն 4-րդ անգամ`յուրաքանչյուրը`0.75 տոկոսային կետով:
Այժմ այն 3.75-ից 4 տոկոսի միջակայքում է: Սա ամենաբարձր մակարդակն է 2008 թվականից ի վեր: Միացյալ Թագավորությունը ևս 0.75 տոկոսով բարձրացրել է դրույքը` հասցնելով 3 տոկոսի, 1989 թվականից ի վեր, նման ագրեսիվ բարձրացում չէր արվել:
Հայաստանի կենտրոնական բանկն էլ օրեր առաջ վերաֆինանսավորման դրույքը բարձրացրեց 0.5 տոկոսով` այն հասցնելով 10.5-ի: Գլխավոր դրամատան համար կանխատեսելի էր Դաշնային պահուստային համակարգի բարձրացումը:
Մասնագետները վստահ են` տոկոսադրույքների խստացման քաղաքականությունը աշխարհում դեռ կպահպանվի, իսկ դրանց ազդեցությունը գների վրա նկատելի կլինի որոշակի ժամանակ անց միայն:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
