Ի՞նչ պետք է իմանան վաճառողները Ozon-ում իրենց բիզնեսը սկսելիս
Լուրեր |
Ozon-ը ԱՊՀ տարածքում ամենամեծ մարքեթփլեյսերից մեկն է: Այսօր նրա լսարանն արդեն 53,5 միլիոն ակտիվ օգտատեր է, և այս ցուցանիշը շարունակում է աճել։ Ձեռնարկատերերի համար սա գումար վաստակելու լայն հնարավորություններ է բացում: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած գործում, այստեղ էլ կան նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել հաջողության հասնելու համար: Այս հոդվածում կպատմենք հիմնական ասպեկտների մասին, որոնք կօգնեն կառուցել կայուն և շահավետ բիզնես Ozon-ի հետ:
Թիրախի և տեսականու ընտրություն
Ozon-ում հաջողության հասնելու առաջին քայլը թիրախի գրագետ ընտրությունն է և տեսականու ճիշտ ձևավորումը: Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել շուկան, որպեսզի հասկանաք, թե որ ապրանքներն են ամենամեծ պահանջարկը վայելում: Դա հեշտ է անել հարթակի վերլուծության օգնությամբ, որը հասանելի է դառնում Ozon seller-ում գրանցվելուց հետո: Ամբողջ գործընթացը տևում է ոչ ավելի, քան 15 րոպե։ Բավարար է ընդամենը լրացնել ձևաթուղթը, կցել հեռախոսահամարը և անհրաժեշտ փաստաթղթերը հաշվին:
Գրանցվելուց հետո անձնական հաշվում կհայտնվեն անհրաժեշտ բաժինները։ «Պահանջված ապրանքներ» ներդիրը ցույց է տալիս, թե որ ապրանքներն են առավել հաճախ գնում հարթակում, «Որոնման հարցումները»՝ քանի հաճախորդ է փնտրում այն, ինչ նախատեսում եք վաճառել: Բացի այդ, կարող եք անմիջապես հասկանալ, թե մարդիկ ինչ ապրանքներ կցանկանային գնել, որոնք դեռ չկան Ozon-ում:
Ընդհանուր խորհուրդներ`
- Խուսափե՛ք այն կատեգորիաներից, որտեղ մրցակցությունը չափազանց բարձր է: Գտե՛ք հավասարակշռություն ապրանքի պահանջարկի և մրցակցության մակարդակի միջև:
- Վերլուծե՛ք մրցակիցների գները և սահմանե՛ք արժեքը՝ հաշվի առնելով լոգիստիկայի մարգինալությունը և ծախսերը:
- Ձեր արտադրանքի որակը առանցքային դեր է խաղում գնորդների պահպանման և դրական արձագանքների ստացման հարցում:
- FBO` Ozon-ը իր վրա է վերցնում ապրանքների պահեստավորումը, փաթեթավորումը և առաքումը: Գերազանց ընտրություն այն ապրանքների համար, որոնք ստուգված են և մեծ պահանջարկ ունեն: Համագործակցության այս սխեման թույլ է տալիս ապրանքները պահել գնորդների մեծամասնությանն ամենամոտ պահեստում, ինչը նշանակում է զգալիորեն կրճատել առաքման ժամանակը:
- FBS` ապրանքը Դուք ինքներդ եք պահում, բայց առաքումն իրականացվում է Ozon-ի ջանքերով: Հարմար է նորույթների համար, որոնք Դուք դեռ փորձարկում եք:
- realFBS` լիովին անկախ աշխատանք լոգիստիկան պլանավորելիս: Հարմար է սեփական առաքման համակարգով աշխատող վաճառողների համար:
Ապրանքի քարտի օպտիմալացում
Ապրանքի քարտի ճիշտ կարգավորումը բարձր վաճառքների բանալին է: Հատուկ ուշադրություն դարձրե՛ք հետևյալ ասպեկտներին`
- Անվանումը պետք է լինի տեղեկատվական և պարունակի գնորդի խնդրանքին համապատասխան բանալի բառեր:
- Նկարագրությունն ավելի լավ է դարձնել մանրամասն, կառուցվածքային և գրավիչ:
- Բարձրորակ լուսանկարները կարևոր դեր են խաղում գնման մասին որոշում կայացնելու հարցում: Լուսանկարեք ապրանքը տարբեր անկյուններից՝ ցույց տալով գործողության մեջ:
- Եթե կա հնարավորություն, ավելի լավ է քարտին անմիջապես կցել տեսանյութ։ Այս կերպ մարդիկ կարող են տեսնել Ձեր արտադրանքը բոլոր կողմերից:
Վերլուծություն և մոնիտորինգ
Ozon-ում սեփական խանութի արդյունավետության ցուցանիշների կանոնավոր վերլուծությունն անհրաժեշտ է հիմնավորված որոշումներ կայացնելու համար: Հարթակի ներկառուցված վերլուծությունը թույլ է տալիս վաճառողներին տեսնել վաճառքի ամբողջական վիճակագրությունը սեփական և հարակից կատեգորիաներում, ուսումնասիրել ամենամոտ մրցակիցներին, տեսնել, թե որ ապրանքներն են ավելի ակտիվ վաճառվում, որպեսզի կարգավորեն տեսականին:
Ozon-ն աջակցում է վաճառողներին՝ կիսելով մեծ քանակի տեղեկություններ այն մասին, թե ինչպես արդյունավետ դարձնել բիզնեսը մարքեթփլեյսում: «Գիտելիքների բազայում» հավաքված են մանրամասն քայլերով հրահանգներ, որոնք կօգնեն սկսնակ ձեռներեցներին գտնել հարցերի մեծ մասի պատասխանները: Այստեղ, բաժիններով հավաքված են արժեքավոր խորհուրդներ, որոնք վերաբերում են պահեստի, պատվերների և վերադարձի, առաջխաղացման, վաճառքի և հաշվետվությունների վերլուծության, վարկանիշների, ֆինանսների, հաշվապահական հաշվառման և շատ այլ բաների հետ աշխատանքներին:
https://youtu.be/N3Q7gLzA7_8
Ավելի քան 40 անվճար դասընթացներ սկսնակների համար հասանելի են Ozon Ուսուցում կայքում, ինչպես նաև տարբեր սիմուլյատորներ և վիդեո հրահանգներ, հաջողակ վաճառողների և փորձագետների խորհուրդներ: Բացի այդ, Ozon-ը ամենշաբաթյա վեբինարներ է անցկացնում տարբեր թեմաներով` հարթակում աշխատելու հետ կապված: Կարելի է մասնակցել առցանց և հարցեր տալ բանախոսներին կամ դիտել ձայնագրված վեբինարը ցանկացած հարմար ժամանակ:
Մարքեթփլեյսում բիզնեսի ստեղծումը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և մշտական վերլուծություն: Թիրախի ճիշտ ընտրությունը, լոգիստիկայի գրագետ կազմակերպումը, ապրանքների որակյալ ներկայացումը և գովազդային արշավները կօգնեն հասնել բարձր արդյունքների: Ozon-ն օգնում է իր գործընկերներին ամեն փուլում՝ հնարավորինս արագ և հարմարավետ դարձնելով հաջողության ճանապարհը: Մանրամասները հասանելի են կայքում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/23 22:00
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/23 19:19
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
2026/01/23/ 22:00 -
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․