Դեկտեմբերի 13-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
1. Սպառողական գների դինամիկան Հայաստանում 2024 թվականին
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում սպառողական գների ընդհանուր ինդեքսը աճել է 1.4 %-ով։ Ընդ որում, սննդամթերքի գները բարձրացել են 1.7 %-ով, ալկոհոլային խմիչքներն արձանագրել են 4.1 % աճ, իսկ ռեստորանների և հյուրանոցների գները՝ 1.7 %։ Տվյալները վկայում են գնաճի նվազեցված մակարդակի մասին՝ համեմատած նախորդ տարիների միջին ցուցանիշների հետ։2. «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացումը
Հայաստան, Հնդկաստան և Իրան պատվիրակությունները հանդիպել են՝ քննարկելու «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի սերտացման քայլերը։ Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվել է «Չաբահար» նավահանգստի կարևորությունը՝ որպես տարածաշրջանի կապակցվածության առանցքային հանգույց։ Հայկական կողմը ներկայացրել է իր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որն ուղղված է տարածաշրջանային հաղորդակցության բարելավմանը։3. Ուսման վարձի փոխհատուցում՝ ԼՂ տեղահանված ուսանողների համար
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել պետական բյուջեից միջոցներ հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար։ Գումարները կտրամադրվեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից վճարովի համակարգում գտնվող ուսանողների կրթական ծախսերի փոխհատուցմանը։4. ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը
Երևանում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Յոհաննես Լուխները քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման հարցերը։ Հանդիպումը մեկնարկեց երկխոսության գործառնական փուլը՝ նպատակ ունենալով ամրապնդել ՀՀ-ԵՄ կապերը։5. Արտաքին հետախուզության ծառայության բարելավման համար ներդրում
Կառավարությունը որոշել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանների բարելավման համար հատկացնել մոտ 50 մլն դրամ։ Գումարը կօգտագործվի շինարարական աշխատանքների, հիմնական և տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով։6. Բենզին իրացնող ընկերությունների տուգանման որոշումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերության՝ ավելի քան 1 մլրդ դրամի չափով։ Վարույթը ցույց է տվել, որ 2022-2024 թվականների ընթացքում ընկերությունները հակամրցակցային համաձայնություն են ունեցել՝ համաժամանակյա գների փոփոխությամբ, ինչը բացասական ազդեցություն է ունեցել շուկայի մրցակցային միջավայրի վրա։7. ԱՊՀ-ի հետ Ռուսաստանի տնտեսական կապերի ամրապնդում
Ռուսաստանի արտաքին առևտրում ԱՊՀ երկրների մասնաբաժինը 2024 թվականին հասել է 16 %-ի։ Ռուսական կողմը առաջնահերթ ուշադրություն է դարձնում պարենային և էներգետիկ անվտանգության, թվայնացման և առևտրի զարգացման հարցերին։8. «Ռոսսելխոզնադզոր»-ի նոր սահմանափակումները
Դեկտեմբերի 13-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանել մի շարք երկրների արևածաղկի և եգիպտացորենի սերմերի ներմուծման վրա՝ հիմք ընդունելով կարանտինային օբյեկտների հայտնաբերումը։ https://youtu.be/TcOhAV5awUMՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կգործուղի Հայաստան՝ ընտրական գործընթացները պաշտպանելու համար
2026/03/17/ 11:18 -
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
2026/03/17/ 11:05 -
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․