Evocabank-ը և Al Fardan Exchange-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր
Լուրեր |
Նոր համագործակցության շրջանակում Evoca-ն և Al Fardan Exchange-ը կներդնեն փոխանցումների համակարգ, որի միջոցով ավելի կամրապնդվեն ՀՀ-ի և ԱՄԷ-ի ֆինանսական կապերը։
Evocabank-ն ուրախ է հայտարարել Al Fardan Exchange Company-ի հետ համագործակցության մասին: Այսօր երկու ընկերությունները ստորագրել են նորարարական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր, որն ուղղված է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ֆինանսական կապերի ամրապնդմանը:
Այս համագործակցությունը խոստանում է ավելի արագ, անվտանգ և արդյունավետ միջազգային ֆինանսական լուծումներ երկու երկրների միջև: Փոխանցումների նոր համակարգն ուղղված է նպաստելու ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրային և ֆինանսական գործառությունների ծավալների աճին՝ հաճախորդներին առաջարկելով հուսալի, թափանցիկ և արդյունավետ վճարային տարբերակներ:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evocabank-ում մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել նորարարական ֆինանսական լուծումներ: Al Fardan Exchange-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու բանկային ծառայությունները և ներդնելու այպիսի փոխանցման համակարգեր, որոնց միջոցով մեր հաճախորդները կկարողանան արագ և անվտանգ ուղարկել և ստանալ դրամական միջոցներ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև: Այս համագործակցությունը առանցքային քայլ է, որն ավելի կամրապնդի երկու երկրների միջև ֆինանսական և տնտեսական կապը»:
Համագործակցության մասին իր մեկնաբանությունում Al Fardan Exchange ընկերության Գործադիր տնօրեն Հասան Ֆարդան Ալ Ֆարդանը նշեց. «Evocabank-ի հետ մեր համագործակցությունն արտացոլում է անվտանգ և սահուն ֆինանսական լուծումներ առաջարկելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելով երկրների միջև կապերը: ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև ավելի արագ, մատչելի և թափանցիկ ծառայությունների զարգացման միջոցով մենք նպաստում ենք ֆինանսների հասանելիությանը և երկու երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդմանը:
Արդյունավետորեն օգտագործելով ՀՀ-ում Evocabank-ի հաստատուն ներկայությունը և միջազգային գործառնություններում մեր փորձառությունը՝ այս նոր համագործակցությունը անհատներին և բիզնեսներին առաջարկում է փոխանցումների հուսալի, նորարարական և արդյունավետ լուծումներ: Միասին մենք ձգտում ենք պարզեցնելու և բարելավելու մեր հաճախորդների ֆինանսական գործարքները»: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․