Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները նոյեմբերի 13-ի դրությամբ
Լուրեր |
Շուկայի Տենդենցներ
Համաշխարհային Ինդեքսներ
• Dow Jones՝ -0.86% (43,910.98)
• S&P 500՝ -0.29% (5,984.0)
• S&P 500 ֆյուչերսներ՝ -0.29%
• Nikkei 225՝ -1.48% (38,751)
• KOSPI՝ -2.64% (2,416.93)
• Shanghai Composite՝ +0.34% (3,433.05)
Ապրանքային Շուկաներ
• Ոսկի՝ $2605 / ունցիա
• Brent նավթ՝ $72.0 / բարել
• WTI նավթ՝ $68.2 / բարել
__________________________________________________________________
Մակրոտնտեսություն
Գերմանիա
Հոկտեմբերին Գերմանիայում ինֆլյացիան կազմել է 2% տարեկան կտրվածքով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.4%:
Մեծ Բրիտանիա
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը կազմել է 4.3%, ինչը 0.3%-ով բարձր է օգոստոսի համեմատ:
__________________________________________________________________
Կորպորատիվ Նորություններ
Սմարթֆոնների Մատակարարում
2024-ի 3-րդ եռամսյակում գլոբալ սմարթֆոնների մատակարարումները աճել են 5.2%-ով՝ կազմելով 309.9 մլն միավոր: Samsung-ը մնացել է առաջատար՝ վաճառելով 57.5 մլն միավոր, իսկ Apple-ը 2-րդ տեղում է 54.5 մլն վաճառքով: Xiaomi-ն, OPPO-ն (ներառյալ OnePlus) և vivo-ն կազմել են մնացած առաջատար արտադրողները:
SoftBank Group
Ճապոնական SoftBank Group-ը 2024 ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում գրանցել է 1.18 տրլն իեն ($7.7 մլրդ) զուտ շահույթ, ինչը 27%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը՝ շնորհիվ հաջող ներդրումների Հնդկաստանում: Ընկերության հասույթը եռամսյակում աճել է 6%-ով՝ մինչև 1.77 տրլն իեն:
Home Depot
Տնային և շինարարական ապրանքների մանրածախ վաճառող Home Depot-ի եռամսյակային հասույթը կազմել է $40.2 մլրդ (+6% YOY), իսկ զուտ շահույթը՝ $3.6 մլրդ (-4.3% YOY): Միջին գնման գումարը նվազել է 0.8%-ով՝ կազմելով $88.65:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․