Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ-ում սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը (CPI) տարեկան կտրվածքով աճել է 2.4%-ով՝ գրանցելով ամենացածր ցուցանիշն 2021թ.-ից ի վեր։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը հոկտեմբերի 5-ին ավարտվող շաբաթվա ընթացքում աճել է 33,000-ով և կազմել 258,000։ Դիմումների թվի աճը հիմնականում պայմանավորված է «Helene» փոթորկի հետևանքներով, ինչպես նաև Boeing ընկերությունում արդեն 4 շաբաթ շարունակվող գործադուլի արդյունքում աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելու հանգամանքով։
Չնայած դրան` աշխատաշուկայի տվյալները սպասվածից դրական էին, որոնց հրապարակումից հետո Goldman Sachs-ը նվազեցնել է առաջիկա ամիսներին ԱՄՆ տնտեսության անկման հավանականությունը 5 տոկոսային կետով՝ հասցնելով 15%-ի։
ՌԴ արտաքին պարտքը 2006թ.-ից ի վեր առաջին անգամ նվազել է 300 միլիարդ դոլարից։ Տարեսկզբից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այն նվազել է 24.5 միլիարդ դոլարով (կամ 7.7%-ով) և կազմել 293.4 միլիարդ դոլար։
Ռուսաստանում գնաճը տարեկան կտրվածքով սեպտեմբերին կազմել է 8.63%՝ նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 0.5 տոկոսային կետով։ Իսկ ամսական կտրվածքով գրանցվել է 0.48% գնաճ։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 22:00
Մարտի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով