Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Լուրեր |
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։
Ընկերության արտադրանքը պատրաստվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, փեթակներ կան նաև Գեղարքունիքի Մարտունի գյուղում։
AUREA-ն Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ֆելոուշիփ ծրագրի մասնակիցներից է. տարբեր դասընթացների մասնակցելու ընթացքում ստեղծվեց ընկերության նոր արտադրանքը՝ ամենօրյա օգտագործման 10 գրամանոց մեղրի տուփերը, որի համար արտադրությունում ավելացավ նոր հոսքագիծ:
AUREA-ն, իր գործընկերների՝ Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ, նաև ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ:
«AUREA անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է ոսկե, փորձում ենք մեր բրենդով փոխանցել մեղրի ոսկու չափ կարևոր և թանկարժեք լինելու գաղափարը: Մեր մեղվանոցը տեղակայված է արոտավայրերին մոտ՝ հեռու գյուղական բնակավայրից, համապատասխանում է օրգանական բոլոր պահանջներին, ինչը, բնականաբար, ավելացնում է մեր պրոդուկտի արժեքը։
Ակբա Ֆեդերացիայի և Իմթաքթ Հաբի ֆելոուշիփն ինձ համար շատ առանցքային ծրագիր է եղել, որի ընթացքում մասնակցել եմ բիզնեսի զարգացմանն ու մարքեթինգին ուղղված ամենատարբեր դասընթացների։ Դրանք ինձ նոր պրոդուկտներ ստեղծելու հնարավորություն տվեցին։ 2021-ին սկսեցինք զբաղվել օրգանական մեղվաբուծությամբ։ Ակբա բանկի և NABU-ի «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում փոխհատուցվեցին սերտիֆիկացման ծախսերը:
Աջակցություն ենք ստացել 2023-ին, որը ծախսերի կրճատման առումով շատ մեծ աջակցություն է փոքր տնտեսություններին, որովհետև փոքր տնտեսությունից օրգանական գյուղատնտեսություն անցնելու համար մեծ ռեսուրսներ պետք է լինեն»,- նշել է «Ագրի» ընկերության տնօրեն Հայարփի Հակոբյանը։
Բիզնեսի հաջորդ քայլն արդեն Վարդաբլուրում հյուրատան կառուցումն էր, որը գյուղը դարձնում է զբոսաշրջային նոր ուղղություն: Մեղվափեթակների յուրահատուկ կոնցեպտով հյուրատանը կարելի է իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին, այցելել օրգանական մեղվապահության մեղվանոց և ցանկության դեպքում մասնակից լինել արտադրական գործընթացներին։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։
https://youtu.be/vqmVmu4MWUk Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․