Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Լուրեր |
4․991․788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։
Իսկ հունիսի շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շահառու արյան բարորակ խնդիրներ ունեցող երեխաների աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է երեխաների համար դեղորայքի ձեռքբերմանը։
««Մի դրամի ուժն» այս ամիս նշում է իր գործունեության 5-ամյակը և այն, որ հենց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը պետք է լինի այս խորհրդանշական ամսվա շահառուն, մեր թիմի միաձայն որոշումն է։ Հավատ, պայքար, անասելի ջանքեր ու վերջապես հաջողություն և հաղթանակ․ սա այն ճանապարհն է, որով անցնում են այս կամ այն հիվանդության դեմ պայքարող երեխաներն ու այս ճանապարհին նրանց համար կարևոր է ցանկացած աջակցություն։
«Մի դրամի ուժն» էլ հենց այդ մասին է՝ մեկ դրամներից գոյացող մեր մի քանի միլիոնի հասնող դրամական աջակցությունները ուղղակի գումարներ չեն։ Դա մեր ընկերությունների ու մեր հավատարիմ օգտատերերի պատասխանատվությունն է, հոգատարությունն ու աջակցելու կամքը այս դեպքում մեր փոքրիկներին, որոնց առողջության մեջ ներդրումը մեզ համար խիստ կարևոր է», - նշեց Իդրամ և IDBank ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց․ «Մի դրամի ուժը» արդեն չորրորդ անգամ հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարևոր դեղորայքը: Շնորհակալ ենք Իդրամին և IDBank-ին՝ շարունակական աջակցության ու մեր երեխաների կողքին մշտապես լինելու համար։
Օգտվելով հնարավորությունից՝ շնորհավորում եմ «Մի դրամի ուժի» ողջ թիմին՝ հնգամյա հոբելյանի կապակցությամբ։ Հինգ տարվա ընթացքում ծրագիրն ապացուցել է, որ յուրաքանչյուր դրամ կարող է դառնալ մեծ ու իրական փոփոխությունների սկիզբ։ Մաղթում ենք նոր հաջողություններ, նոր նախաձեռնություններ և կյանքի կոչված նոր ու կարևոր համագործակցություններ»:
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10 -
Մոսկվան հրավիրել է Նիկոլ Փաշինյանին՝ Մայիսի 9-ի շքերթին. Երևանը դեռ լռում է
2026/05/06/ 17:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․