ABNews
Աջակցությունը շարունակվում է. Էներգախնայողությամբ նորոգման ծրագրից 3 ամսում օգտվել է 132 շահառու
Լուրեր | 2022/11/08 05:07

Վարկային միջոցներով տուն կամ բնակարան նորոգելը դարձել է պակաս ծախսատար, եթե կատարվում է էներգախնայող ու էներգաարդյունավետ սարքավորումներով ու շինանյութով:
Քաղաքացիների բեռը թեթևացնում է պետությունը. այս տարվա հունիսին գործարկված անհատական տների ու բնակարանների էներգաարդյունավետ նորոգման աջակցության ծրագրով պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսները: Վարկի չափը բազմաբնակարան շենքերի բնակարաններրի համար ոչ ավելի, քան 7 մլն դրամ է, անհատական տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն է:
Պարտադիր պայման է, որ ընդհանուր գումարի 20 տոկոսը էներգաարդյունավետ միջոցների վրա ուղղվի բնակարանների պարագայում, իսկ 30 տոկոս՝ անհատական տների: Ծրագրով կարող են գումարի մինչև 10 տոկոսն էլ ծախսել կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վրա, բայց եթե այն A+, այսինքն՝ էներգախնայող դասի է:
Պարտադիր պայման է նաև, որ էներգաարդյունավետության վրա ծախսված ամբողջ գումարը հավաստվի փաստաթղթերով կամ կտրոններով: Պետությունը վարկի տոկոսները սուբսիդավորում է ըստ տեղանքի. օրինակ՝ եթե բնակավայրը սահմանամերձ է կամ բարձրլեռնային, վարկը տրամադրվում է անտոկոս, եթե գյուղ է, ոչ սահմանամերձ, վարկի դրույքը 2 է, քաղաքայինում տրամադրվում է 3 տոկոսով, մայրաքաղաքում՝ 5:
Առանց սուբսիդիայի նման վարկերի տոկոսները միջինը 11-ի սահմանում են: Հետաքրքրությունը մարդկանց մոտ տարեցտարի ավելանում է:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
