ABNews
Տնտեսության արտադրողականության բարձրացում. Արտասահմանից մասնագետ հրավիրեք՝ պետությունը կվճարի
Լուրեր | 2022/11/09 06:01

Բիզնեսը, պետական հիմնարկներն ու ՀԿ-ներն արդեն կարող են իրենց թույլ տալ արտասահմանից բարձրակարգ ու թանկարժեք փորձագետ հրավիրել իրենց մոտ գործի։ Նրանց աշխատավարձի մի մասը պետությունը, ինչպես և խոստացել էր, սկսում է սուբսիդավորել։ Մի քանի օր է, ինչ մեկարկել է հայտերի ընդունումը՝ անոնսում են աջակցության փաթեթը մշակած Հայաստանի ներդրումային խորհրդից:
Մասնագետների խոսքով բյուջեն լրացուցիչ ֆինանսական բեռ է վերցնում բարձր որակավորում ունեցող ֆինանսիստ, ագրոնոմ, տեխնոլոգ և այլ մասնագետների միջոցով տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու համար։
Խոսքը աշխարհի մասշտաբով լավագույն ԲՈՒՀ-երն ավարտած կամ Ֆորբսի, Հեդհանթերի, Նիկեյի կարգի ռեյտինգային ընկերություններում առնվազն 10 տարի աշխատած կադրերին այստեղ բերելու մասին է:
Հաստատված դիմումի դեպքում արդեն գործատուն եռամսյակը մեկ իր հաշվին Պետեկամուտների կոմիտեից հետ է ստանալու աշխատողի վարձատրության սուբսիդավորված գումարը։
Ըստ կանխատեսման՝ այս ծրագրով արտասահմանից Հայաստան կգա տարեկան առնվազն 400 որակյալ մասնագետ՝ նրանց գործատուներին պետությունը ֆինանսապես աջակցելու է մինչև 2025 թվականի ավարտը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
