ABNews
Վիճակագրություն․ Մեկ տարում Երևանի մշտական բնակչության թիվն ավելացել է 1,1 հազարով
Լուրեր | 2022/11/16 06:05

Այս տարի հունվարի 1-ի դրությամբ Երևանի մշտական բնակչության թվաքանակը կազմում է 1 մլն 92.8 հազար մարդ, որից 505 հազար 477-ը տղամարդ, 587 հազար 301-ը՝ կին։ Նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ մայրաքաղաքի մշտական բնակչության թիվն ավելացել է 1,1 հազարով։ Այսպիսով, մեկ տարում 12 վարչական շրջաններից 8-ում բնակչության թիվն ավելացել է, 3-ում՝ նվազել, 1-ում՝ մնացել անփոփոխ։ Ամենից շատ ավելացել է Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանների բնակչությունը՝ 400-ականով։ Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայում այժմ բնակվում է 141 հազար մարդ, Նոր Նորքում՝ 134.4 հազար։ Նվազման առումով առաջատարը Կենտրոն համայնքն է՝ 300 հազար մարդ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
