«Օրիֆլեյմ» ընկերությունը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
Լուրեր |
Կոսմետիկա արտադրող Oriflame ընկերությունը հայտնել է , որ սահմանափակում է իր գործունեությունը Ռուսաստանում։
Ավելի վաղ պարզ է դարձել, որ ընկերությունը աջակցել է Ուկրաինայում ռազմական գործողություններից տուժածներին եւ դադարեցրել է ռուսական գործարանից արտադրանքի արտահանումը։Օրիֆլեյմը կդադարեցնի ներդրումները մարքեթինգի, վերապատրաստումների և միջոցառումների կազմակերպման ոլորտներում:
Ընկերությունը ժամանակավորապես կփակի նաև առցանց գնումների հասանելիությունը չգրանցված գնորդների համար: Ընկերությունը պարզաբանում է, որ որոշումը պայմանավորված է որոշակի գործառնական և իրավաբանական բարդություններով։ Ներդրողներին ուղղված ուղերձից պարզ է դառնում, որ մարտի 7-ին ընկերությունը դադարեցրել է արտադրանքի արտահանումը Ռուսաստանից դեպի Եվրոպայում գտնվող համաշխարհային պահեստ, որը սպասարկում է նաև Ուկրաինան։ Ռուսական գործարանի տեսականուց ապրանքներ են սկսել արտադրվել այլ արտադրամասերում:
«Օրիֆլեյմում մենք խորապես մտահոգված ենք Ուկրաինայում շարունակվող պատերազմով և աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր տառապում են այս հումանիտար աղետից», - ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։ Չնայած դրան ընկերությունը որոշել է չփակել ռուսական բիզնեսը՝ աշխատակիցներին աջակցելու նպատակով։ Միևնույն ժամանակ ընկերությունը մատնանշել է ,որ կան մատակարարման շղթայի հետ կապված խնդիրներ և առևտրային գործառնությունների խափանումներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Գերմանիայում քննարկվում է պահեստազորայինների տարիքային շեմի բարձրացումը
2026/04/21/ 14:55 -
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
2026/04/21/ 14:41 -
Հրազդանի կիրճում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի. որքան բյուջե է նախատեսված
2026/04/21/ 14:38 -
Նեթանյահուն հայտարարել է Իրանից բխող սպառնալիքի չեզոքացման մասին
2026/04/21/ 14:08 -
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
2026/04/21/ 14:04 -
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
2026/04/21/ 13:46 -
Բելգիան 100 միլիոն եվրո է հատկացրել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զինшմթերք գնելու նպատակով
2026/04/21/ 13:13 -
Իրանի հետ պատերազմը դանդաղեցնում է TRIPP-ը․ Դե Վաալ
2026/04/21/ 13:12 -
500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. Կենտրոնական բանկ
2026/04/21/ 13:10 -
Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ ԵՄ օրակարգում
2026/04/21/ 13:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.