ABNews

Իրացման խնդիր. Բերքի իրացման խնդրի առաջ կանգնած հողագործները քանդում են իրենց այգիները

Լուրեր | 2022/11/28 05:52

Իրացման խնդիր. Բերքի իրացման խնդրի առաջ կանգնած հողագործները քանդում են իրենց այգիները
Խանջյան, Հացիկ, Ալաշկերտ բնակավայրերի հողագործները քանդում են այգիները: Շատերն արդեն վազերը կտրել, սպասում են` տրակտորը գա, արմատախիլ անի: Մարզպետարանը մտահոգված է խնդրով, բայց արգելելու իրավասություն չունեն: Տասնյակ տարիներով մշակած այգին հողին են հավասարեցնում իրացման դժվարություններ ունենալու պատճառով: Խաղողագործները մտահոգված են. ապրանքի գինը գցում են նաև վերավաճառողները, որոնք նրանցից էժան վերցնում, թանկ հանձնում են գործարաններին: Գյուղացիները քանդած վազերի փոխարեն պտղատու ծառեր կտնկեն կամ բանջարեղեն կաճեցնեն: Բայց դրանից էլ առանձնապես սպասելիքներ չունեն, որովհետև ունեն ոռոգման ջրի չլուծված խնդիր:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը