ABNews
Ագրեսիա ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ. միջազգային արձագանքներ
Լուրեր | 2022/09/14 11:24

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է գտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Հայաստաի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը երեկ պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Խորհուրդը նաև համաձայնեցրել է աշխատանքային խմբի ստեղծումը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի համար։
Ֆրանսիայի նախաձեռնությամբ այսօր նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստը:
Միևնույն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները իրավիճակի կայունացման նպատակով շարունակում են ակտիվ շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտնել է ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարին վերադառնալու անհետաձգելիության մասին՝ մտահոգություն հայտնելով հայկական բնակավայրեի ռմբակոծության կապակցությամբ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
