ABNews
Մեղրիի սահմանային անցակետի շինարարությունը կսկսվի մինչև տարեվերջ
Լուրեր | 2022/09/21 07:52

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի շինարարությունը նախատեսվում է սկսել մինչև տարեվերջ. Այն կավարտվի 3 տարվա ընթացքում: ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոնը նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը շատ կարևոր ծրագիր է Սյունիքի մարզում: Բանկի աջակցությամբ նաև ձեռք կբերվեն նոր ավտոբուսներ, որոնք Երևանում կլինեն 2023-ի առաջին կիսամյակում: Ծրագրի արժեքը 25 մլն եվրո է, որից 20 մլն եվրոն ՎԶԵԲ-ի վարկն է, իսկ 5 մլնը ստացվում է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության դրամաշնորհից:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
