ABNews

ԿԲ նախաձեռնությամբ կազմակերպվել է ‹‹ֆինանսները և փողը նոր մակրոտնտեսական և տեխնոլոգիական միջավայրում›› համաժողովը

Լուրեր | 2022/09/19 07:04

ԿԲ նախաձեռնությամբ կազմակերպվել է ‹‹ֆինանսները և փողը նոր մակրոտնտեսական և տեխնոլոգիական միջավայրում›› համաժողովը
Կենտրոնական բանկի և ԱՄՆ The Reinventing Bretton Woods Committee կազմակերպության նախաձեռնությամբ Դիլիջանում՝ ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպվել է երկօրյա համաժողով ՝ Ֆինանսները և փողը նոր մակրոտնտեսական և տեխնոլոգիական միջավայրում խորագրով: Համաժողովի ընթացքում կքննարկվեն թվայնացման պոտենցիալ դերը ֆինանսների հասանելիության ընդլայնման գործում, թվային արժույթի կիրառության ընդլայնումը, առնչվող կանոնակարգման և քաղաքականության իրականացման մարտահրավերները ու նաև կքննարկվեն միջազգային լավագույն փորձը և այն ծառայեցնելու ի շահ տարածաշրջանի: Ի դեպ ելույթներ կունենան ամերիկացի հայտնի տնտեսագետներ ու պրոֆեսորներ: Համաժողովին մասնակցում են կենտրոնական բանկերի, մասնավոր հատվածի, այլ ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական աշխարհի ներկայացուցիչներ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը