ABNews
Քիմ Քարդաշյանը ստեղծում է ներդրումային ընկերություն
Լուրեր | 2022/09/08 07:42

Հեռուստաաստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանը մոտ ապագայում պատրաստվում է բացել SKKY Partners ներդրումային ընկերությունը։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Քարդաշյանի բիզնես գործընկերը կլինի ներդրումային փորձագետ Ջեյ Սամոնսը, որը 16 տարի աշխատել է ամերիկյան Carlyle Group խոշորագույն ներդրումային հիմնադրամներից մեկում։ SKKY Partners-ը ներդրումներ կկատարի այնպիսի ոլորտների ընկերություններում, ինչպիսիք են սպառողական ապրանքները, հյուրանոցային բիզնեսը, շքեղության առարկաները, թվային առեւտուրը, ժամանցը եւ մեդիաները: Նախատեսվում է, որ SKKY Partners-ն իր առաջին ներդրումը կկատարի մինչեւ տարեվերջ: Քարդաշյանն ու Սամոնսը չեն բացահայտել, թե որքան փող ունեն ընկերության գործունեության համար։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
