Iphone 15 PRO-ի տեսախցիկը զիջում է Huawei P60 Pro-ին
Լուրեր |
DxOMark-ի մասնագետները հրապարակել են նոր iPhone 15 Pro սմարթֆոնի տեսախցիկի փորձարկման արդյունքները։ Սարքը ցուցադրել է լուսանկարների և տեսանյութերի որակի բարձր մակարդակ՝ սահմանելով լաբորատոր ութ ռեկորդ։ Սակայն, այնուամենայնիվ, այն զբաղեցրել է երկրորդ տեղը վարկանիշում, իսկ առաջին տեղն զբաղեցրել է Huawei P60 Pro-ն։
iPhone 15 Pro-ն ունի նույն տեսախցիկների համակարգը, ինչ iPhone 15 Pro Max-ը: Միակ տարբերությունն այն է, որ Pro Max-ի վրա 5x խոշորացումով պերիսկոպի հեռաֆոտո ոսպնյակի օգտագործումն է բազային Pro-ի 3x հեռաֆոտո ոսպնյակի համեմատ:
Ըստ DxOMark-ի մասնագետների՝ iPhone 15 Pro-ն հիանալի աշխատանք է կատարում՝ էքսպոզիցիան չափելու, հետնապատկերը մշուշելու, աղմուկի և տեքստուրայի միջև հավասարակշռություն պահպանելու և մաշկի բնական երանգներն արտացոլելու հարցում:
Սմարթֆոնը լավ լուսանկարում է ինչպես մարդկանց, այնպես էլ լանդշաֆտները՝ օգտագործելով HDR-ը վառ ու կոնտրաստային կադրեր ստեղծելու համար: Այնուամենայնիվ, սարքն ունի որոշ թերություններ, ինչպիսիք են ստվերում առկա աղմուկը, պատկերում հայտնվող փայլը, ինչպես նաև մեծ հեռավորությունից նկարելիս դետալների բավարար քանակի բացակայությունը,- գրում է News.am tech-ը:
Տեսանկարահանման ռեժիմում iPhone 15 Pro-ն նույնպես լավ ցուցանիշներ է գրանցել՝ սահմանելով DxOMark-ի հինգ ռեկորդ։ Սմարթֆոնն առանձնանում է ճշգրիտ էքսպոզիցիայով, հարուստ գույներով, արագ ֆոկուսով, նվազագույն աղմուկով և լավ կայունացումով: Բացի դրանից, սարքը ճիշտ է կիրառում HDR տեսանյութը՝ դարձնելով տեսահոլովակները վառ և կոնտրաստային։
Թեստի արդյունքների հիման վրա iPhone 15 Pro-ն արժանացել է DxOMark-ի փորձագետների գովասանքին իր տեսախցիկի համար, սակայն չի կարողացել դառնալ լավագույնն աշխարհում: Սմարթֆոնը iPhone 15 Pro Max-ի հետ միասին կիսել է երկրորդ տեղը համաշխարհային վարկանիշում։ Apple-ի երկու սմարթֆոններն էլ հավաքել են 154 միավոր, մինչդեռ Huawei P60 Pro-ն հավաքել է 156 միավոր։
Վարկանիշային ցուցակի 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրել են Oppo Find X6 Pro-ը (153 միավոր) և Honor Magic5 Pro-ն (152 միավոր)։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․