Wildberries-ում պատվերի լրացուցիչ հաստատման ֆունկցիա կավելացվի
Լուրեր |
Wildberries առցանց առևտրի շուկան նախատեսում է գործարկել պատվերի լրացուցիչ հաստատման տարբերակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատահաբար պատվեր անելուց։ Ընդորում՝ այդ տարբերակները կլինեն մի քանիսը, այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Օնլայն հարթակը մշակում է հավելվածում պատվերի լրացուցիչ հաստատման գործառույթ, որպեսզի նվազագույնի հասցնի այլ սարքերի, ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց կողմից «պատահական» պատվերների հնարավորությունը»,- ասվում է Wildberries-ի տարածած հաղորդագրությունում։
Նոր ֆունկցիան նախատեսվում է գործարկել մեկ ամսվա ընթացքում։ Այն հնարավոր կլինի միացնել ըստ ցանկության: Որպես պատվերի լրացուցիչ հաստատման տարբերակ՝ կարող է լինել Pin կոդը, ինչպես նաև Touch ID և Face ID տեխնոլոգիաները և դրանց անալոգները Android-ում։
Ընկերությունը պարզաբանել է, որ պատվերի լրացուցիչ հաստատման ֆունկցիան ավելացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջերս օգտատերերից մեկի երեխան պատահաբար պատվեր էր կատարել։
«Երեխան մոր հավելվածում 250,000 ռուբլու պատվեր էր կատարել։ Wildberries-ը, հիմնվելով օգտատերերի վարքագծի վերլուծության վրա, եկել էր այն եզրակացության, որ նրա վերջին պատվերն իսկապես կարող էր կատարված լինել երեխայի կողմից»,- բացատրել է ընկերությունը։
2022-ի մայիսին Wildberries-ը որոշ օգտատերերի տեղեկացրել է, որ 100 ռուբլի կգանձի յուրաքանչյուր պատվիրված ապրանքի համար, որից սպառողն ի վերջո կհրաժարվի։ Ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը պարզաբանել էր, որ վերադարձը վճարովի դարձնելն անհրաժեշտ է, որպեսզի պայքարեն գնումներ անելու թուլություն ունեցողների, այլ ոչ թե սովորական հաճախորդների հետ։
2023-ի ապրիլին Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի մարզային վարչության բողոքի հիման վրա դատարանն անօրինական ճանաչեց թերություն ունեցող ապրանքների վերադարձի համար գնորդներից հավելյալ գումար գանձելու պրակտիկան։
Դատարանը վճռել էր, որ եթե սպառողը Wildberries-ում գնված ապրանքում թերություններ է հայտնաբերում, որոնք չեն հայտարարագրվել վաճառողի կողմից, նա իրավունք ունի պահանջել, որպես դրանք վերացվեն, տվյալ ապրանքը փոխարինվի նույն ապրանքանիշի արտադրանքով, փոխհատուցվեն կորուստները։ Սպառողն իրավունք ունի նաև հրաժարվել գնումից և պահանջել, որպեսզի վերադարձվի ապրանքի համար վճարված գումարը։ Ընկերության ներկայացուցիչներն այդ ժամանակ հայտարարել էին, որ դատարանը լիովին չի հասկանում ընկերության քաղաքականությունը, և որ թերի ապրանքների վերադարձը «հաճախորդների համար եղել և մնում է անվճար»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․