ՀԿԵ-ն անցնում է ուղևորափոխադրումների ամառային չվացուցակի
Լուրեր |
Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն անցնում է ուղևորափոխադրումների ամառային չվացուցակի: Ընթացիկ տարում, ի տարբերություն նախորդ տարվա, ավելացել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով չվերթերի հաճախականությունը, «Արմենիա» ֆիրմային գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Երթուղին գործելու է սովորության համաձայն մինչև սեպտեմբերի 30-ը, և ըստ ՀԿԵ-ի հաշվարկների ՝ ընթացիկ տարում տվյալ երթուղով կսպասարկվի մինչև 40 հազար ուղևոր,- գրում է b24.am-ը։
Ընթացիկ ամառային սեզոնի ևս մեկ նորամուծություն է Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքի մեկնման կետի փոփոխությունը: Ի տարբերություն նախորդ տարիների ՝ էլեկտրագնացքը կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք), այլ Երևանի կայարանից։ Թեև այս դեպքում երթուղին կերկարաձգվի 36 կմ-ով, սակայն ճանապարհորդության ժամանակը կմնա անփոփոխ՝ Երևանից մինչև Շորժա` 3 ժամ։ Սա ավելի հարմարավետ կլինի ուղևորների համար, որոնք կօգտվեն մայրաքաղաքի կայարանի զարգացած ենթակառուցվածքից, իսկ գնացքի ավելացված արագությունը թույլ կտա նույն ժամանակահատվածում հաղթահարել մինչև Սևանա լիճ ընկած հեռավորությունը: Երթուղին կսկսի աշխատել հունիսի 16-ից։
Որպես 2023 թվականի ամառային սեզոնի նոր ծառայություններ՝ «Երևան» կայարանում կմատուցվեն տարբեր չափերի ուղեբեռի պահման ծառայություններ։ Բացի այդ, սեզոնի սկզբին նախատեսվում է գործարկել տեղական էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված ծրագրի թարմացված տարբերակը։ Փորձնական մեկնարկը նախատեսվում է հունիսին։ Նորացված ծրագիրը թույլ կտա տոմսերի վաճառքը կազմակերպել ինտերնետով ՝ բջջային հավելվածի և երկաթուղային կայարաններում ինքնասպասարկման տերմինալների միջոցով: Փաստորեն, գնացքներում աշխատակիցները կկատարեն վերահսկիչի գործառույթներ ՝ ստուգելով գնված տոմսերը հատուկ սարքի միջոցով: Բնականաբար, տոմսարկղից տոմս գնելը չի չեղարկվում։ Բոլոր տոմսարկղերն ունեն POS-տերմինալներ անկանխիկ վճարման համար:
Ամառային սեզոնի համար արդեն հայտեր են ստացվել խմբային, կորպորատիվ և զբոսաշրջային փոխադրումների համար։ Ընդհանուր առմամբ, տեղական հաղորդակցությունում նախատեսվում է միայն ամառային սեզոնին փոխադրել ավելի քան 170 հազար ուղևոր, ինչը վկայում է ՀԿԵ-ի հաճախորդակենտրոնության և ցանկացողներին որակյալ տրանսպորտային ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․