Բացահայտելով թվային ապագան. մեկնարկել է SPRING PR ընկերության և համակազմակերպիչ Ամերիաբանկի Doing Digital Forum 2023-ը
Լուրեր |
Թվային ոլորտի առաջնորդները մեկ հարկի տակ են, որտեղ քննարկում են թվային փոխակերպման առանձնահատկությունները: Մեկնարկել է Doing Digital Forum-ը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը։
Թվային փոխակերպման միջազգային և հայաստանյան ավելի քան 20 առաջատար խոսնակ հանդես եկան The Doing Digital Forum-ին: Թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիները Ֆորումի գլխավոր խոսնակն էր։ Նրա կարծիքով, Հայաստանն ունի պոտենցիալ, որպեսզի իրեն դիրքավորի որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ:
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում: Կարևոր է նաև փոխակերպման և թվայնացման այս ընկալումը բերել Հայաստան: Դրա համար երկու պատճառ կա. նախ, եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվայնացման և փոխակերպման մեջ, նրանք կկորցնեն տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնան: Երկրորդը, տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների՝ ֆինթեքի հիմնական հաբ»,- ասաց Թվային փոխակերպման և ֆինտեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները:
Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրենն ասում է, որ որպես հայաստանյան ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման առաջամարտիկ՝ նախաձեռնել իրենց նորովի բացահայտելու, ապահով ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր ստեղծելու հետաքրքիր ճամփորդություն` բարելավելով կյանքի որակը։
«Այս միջոցառման ակունքներում լինելը և համատեղ ջանքերով Քրիս Սքիներին Հայաստան հրավիրելը ևս մեկ անգամ վկայում է, որ Ամերիան հանձն է առել խթանել Հայաստանում մտածելակերպի փոփոխությունն ու ընդլայնել թվային փոխակերպման գործընթացը»,- ասաց Արմինե Ղազարյանը։
SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն ընդգծում է էկոհամակարգում ընդգրկված բոլոր խաղացողների միջև անընդհատ հաղորդակցության անհրաժեշտությունը թվային փոխակերպման գործընթացի սահուն և անխափան իրականացման գործում:
«Մենք նախաձեռնել ենք այս ֆորումը, քանի որ ճիշտ ժամանակն է խոսել այն տրանսֆորմացիաներից, որոնք նախաձեռնել են ընկերությունները, ինչպես նաև հասկանալ թե ինչ խնդիրներ կան և բերել միջազգային փորձը»,- ասաց SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:
Թվային փոխակերպման ոլորտում իր փորձով կիսվում է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենը: Նրա խոսքով Ամերիաբանկն արդեն իսկ թվային փոխակերպան ուղով է առաջ ընթանում:
«Սա մեզ համար հնարավորություն է, որպեսզի մենք ներկայացնենք մեր փորձը, հանրամատչելի դարձնենք թվային փոխակերպումը Հայաստանում: Ամերիաբանկն անցել է թվային փոխակերպման երեք փուլ, որդեգրելով գրեթե բոլոր թվային լուծումները մեր բանկի համար: Ամբողջ գործընթացներն անում ենք միջազգային տենդենցներին համապատասխան»,-ասաց Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Թվային վերափոխումն այլընտրանք չունի, իսկ դա կարևոր է հասարակության համար, ասում է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրենը:
«Ոչ միայն պլանավորում ենք, որպես բանկ , որպես խոշոր ֆինանսական կառույց պետք է թվային տրանսֆորմացիայի ենթարկվենք, այլև մեր համար կարևոր է, որ հասարակության մեջ այդ փոփոխությունը ևս լինի»,-ասաց Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:
Միջոցառման նպատակն է համախմբել ոլորտի առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը։ Պետական սեկտորը նույնպես անմասն չէ տեխնոլոգիական ու հատկապես թվային վերափոխումներից ու հենց այստեղ վրա է հասնում գործակցության պահը՝ հօգուտ հասարակության:
«Հայաստանի հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել այլևս: Ուրախալի փաստ է այն, որ հարթնակներն առաջնորդվում են մասնավոր հատվածի ու մասնագիտական համայքնի կողմից»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ նշեց, որ արագ և հարափոփոխ համաշխարհային տնտեսության համատեքստում, որը թվայնացվում է և էլ առավել արագացված տեմպով է ընթանում, իրենք փորձում են մնալ մրցունակ շարունակական նորարարության միջոցով:
«Մենք պետք է նպատակ ունենանք ապահովել, որ բոլոր քաղաքացիներն օգտվեն ավելի թվային ու կայուն տնտեսական բարիքներից»,- ասաց Մարտին Գալստյանը:
Ամերիաբանկը կարևորում է իր աշխատակիցների վերապատրաստումը և թվային առումով վերափոխումը ու իհարկե մասնագիտական գիտելիքների խորացումը: Հենց այդ նպատակով, երեկ բանկի աշխատակիցները հանդիպում են ունեցել Քրիս Սքիների հետ, ով հատուկ դասախոսություն է ունեցել: DDF-ը հավակնում է դառնալ լավագույն հարթակը նոր գաղափարների ու տեխնոլոգիաների բացահայտման, մասնագիտական կապերի ձևավորման համար։
https://www.youtube.com/watch?v=Scp5cNsUg6k
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49 -
Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
2026/03/05/ 16:25 -
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
2026/03/05/ 16:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»