Ընդամենը 1 նախադասությամբ բիզնեսները ստիպված կլինեն տարեկան մոտ 10 մլրդ դրամ հավելյալ հարկ վճարել
Լուրեր |
how2b.am-ը գրում է,-«Բիզնեսի համար գործունեության կայուն միջավայրը կենսական նշանակության պահանջ է, բայց մեր տարածաշրջանում, իհարկե, դժվար է դրանից խոսել: Բայց մեր Կառավարությունը, փոխանակ անկայունության մեղմման, ինքն էլ իր բաժին ցնցումներն է տալիս բիզնեսին»:
Եվ ահա, e-draft.am կայքում տեղադրվել է Հարկային օրենսգրքի հերթական փոփոխության նախագիծը: Նախագիծը բաղկացած է երկու հոդվածից, որից առաջինը բուն փոփոխություն է, մյուսը սահմանում է ժամկետ, թե երբ է այդ փոփոխությունը ուժի մեջ մտնելու: Ամբողջ նախագիծը ունի հետևյալ տեսքը.
- Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Ի՞նչ է տեղի ունենում իրականում
Հարկային օրենսգրքով հիմա գործում է մի մեխանիզմ, համաձայն որի բիզնեսի սեփականատերերը, երբ բիզնեսից դիվիդենտ են ստանում, այլ կերպ ասած` բիզնեսից գումար են հանում, պետք է վճարեն այդ գումարի 5%-ի չափ հարկ: Սակայն եթե նույն տարում իրենց բիզնեսում ներդրում են կատարում, ապա այդ ներդրման չափ, բայց ոչ ավել քան իրենց վճարած հարկն է, հետ են ստանում պետությունից: Սա շատ լավ հնարավորություն է, և բնականաբար բոլորը, կամ մեծամասնությունը օգտագործում են այս մեխանիզմը, որ իրենց փաստացի հարկային բեռը մի փոքր թեթևացնեն: Հիշենք, որ մեր մոտ հարկերը բավականին բարձր են, և այս գործիքը որոշակի առավելություն էր տալիս Հայաստանում գործող բիզնեսներին: Հիմա ՊԵԿ-ը հանդես է գալիս այս վերադարձի մեխանիզմը վերացնելու նախաձեռնությամբ՝ համարելով, որ սա չարաշահում է և հարկային բեռի նվազեցման ոչ այդքան օրինական մեխանիզմ: Նախ, ի սկզբանե ակնհայտ էր, որ շատերն են օգտվելու այս հնարավորությունից, և ոչ մեկի համար սա պետք է անակնկալ չլիներ: Զարմանալի է, որ պետությունը զարմանում է, որ բիզնեսները օգտվում են այս հնարավորությունից:Իսկ ինչ թվերի մասին է խոսքը
ՊԵԿ-ը նախագծի հիմնավորման մեջ նշում է , որ վերադարձված հարկի գումարները կազմել են 28.7 մլրդ դրամ, որից 2019թ.-ին՝ 4,1 մլրդ դրամ, 2020թ.-ին՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.-ին՝ 9,6 մլրդ դրամ 2022թ.-ին՝ 10,6 մլրդ դրամ: Փաստացի փոփոխության միակ նպատակը պետական եկամուտների ավելացումն է՝ ի հաշիվ բիզնեսների սեփականատերերի:Ինչ հետևանքներ կարող է ունենալ
Հարված ՓՄՁ-ներին Շատերը հարցը նայում են ՓՄՁ-ների աչքերով և ասում են, որ այդ գումարները նրանց համար էական են: Համաձայն եմ , որ ՓՄՁ-ների համար իրոք այս մեխանիզմի վերացման արդյունքում հարկային բեռը մեծանում է, և բիզնեսի սեփականատերերի տնօրինվող եկամուտը քչանում է: Հիշենք, որ շատերը ունեն վարկային և այլ պարտավորություններ և պլանավորում են իրենց ծախսերը, իսկ հիմա կարիք է առաջանալու խնայողությունների նոր ռեզերվներ գտնել: Հայաստանի ներդրումային գրավչությունը կնվազի Արտասահմանցի ներդրողներ, ովքեր վերլուծում են, թե որտեղ կարող են իրենց գումարները ներդնել, կատարում են մանրակրկիտ հաշվարկներ, ուշադրություն դարձնում յուրաքանչյուր դրամին և միայն դրանից հետո որոշում այս կամ այն երկրում ներդրում անել: Հիմա նմանատիպ վերլուծություն արած և Հայաստանը նախընտրած բիզնեսները կանգնում են փաստի առաջ, քանի որ կատարել են մի քանի տարիների հաշվարկ և հիմա փաստացի հինգ տոկոսով ավելի քիչ են վաստակելու: Վերջին մեկ տարվա մեջ բավականին շատ եմ շփվել արտասահմանցի գործարարների հետ, և կարող եմ վստահաբար պնդել, որ նման փոփոխությունները նրանք շատ ցավոտ են տանելու: Պետություն–բիզնես համագործակցության խնդիր Նման փոփոխությունները, որոնք սովորաբար կատարվում են շուտափույթ, առանց բիզնեսին ժամանակ տալու վերանայել սեփական քայլերը, վերահաշվարկել բիզնես պլանը, կանգնեցնում է փաստի առաջ: Ցավալին այն է, որ նմանատիպ փոփոխությունները կրում են պարբերական բնույթ, ինչը ստիպում է բիզնեսներին գործել ավելի զգուշավոր, քանի որ հասկանում են՝ կամայական պահի իրենց պարտավորությունները կարող են շատանալ, իսկ առձեռն ստացած դիվիդենտները կրճատվել: Նման միջավայրում բիզնես խուսափում է մեծ և լուրջ ծրագրերից, սկսում է խուսափել նման երկրում ներդրումներ անելուց, ինչն էլ բացասական է ազդում ինչպես երկրի տնտեսական աճի, այնպես էլ հանրագումարային հարկային մուտքերի վրա: Վլադիմիր Շատվերովը Team2B-ի հիմնադիրն ու տնօրենն է:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 15:08
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։
-
Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ
2026/03/05/ 15:35 -
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
2026/03/05/ 15:08 -
Նոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank
2026/03/05/ 14:30 -
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27 -
Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը․ մանրամասներ
2026/03/05/ 14:11 -
Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ թվային օրինակներ
2026/03/05/ 12:57 -
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
2026/03/05/ 12:28 -
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ինչ պետք է իմանան քաղաքացիները
2026/03/05/ 12:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»