Սպառողական ոլորտում առկա խնդիրները մղվել են երկրորդ պլան
Լուրեր |
Հարգելի գործընկերներ,
Մարտի 15-ն սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Տոների միջազգային օրացույցում սպառողների իրավունքների պաշտպանության օրն իր տեղը գտել է 1983 թվականից: Սպառողների միությունների համաշխարհային կազմակերպության ձևավորումից հետո սահմանված սպառողների հիմնարար 6 իրավունքներին ավելացան ևս երկուսը, և ներկայումս ամրագրված են 8 հիմնարար իրավունքներ` տեղեկացված լինելու, անվտանգության, ընտրության, լսելի լինելու, վնասը փոխհատուցելու, առողջ շրջակա միջավայր ունենալու, սպառողական կրթության և հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք։
44-օրյա պատերազն ու հաջորդած անվտանգային լրջագույն խնդիրները, որոնք ծառացել են պետության առջև, երկրորդ պլան են մղում սպառողական ոլորտում առկա այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք ամեն օր: Այդուհանդերձ, ողբերգական ելքեր ունենում ենք նաև այս ոլորտում առկա թերացումների և բացթողումների պատճառով: Հարկ է պարզապես հիշել օղու թունավորումից կամ Սուրմալուի պայթյունից զոհված մեր հայրենակիցներին:
Սպառողական ոլորտում առկա խնդիրները մղվել են երկրորդ պլան, սակայն թեմայի շուրջ քննարկումների բացակայությունը չի խոսում խնդիրների բացակայության մասին:
Եթե կոսմետիկ կամ լվացող և մաքրող միջոցի անորակ լինելու, թաց անձեռոցիկի ալերգեն պարունակելու, սննդամթերքի վտանգավոր լինելու կամ դեղատանը վաճառվող դեղի ժամկետանց լինելու մասին տեղեկություն մեզ հասանելի չէ, ապա ոչ այն պատճառով, որ ամեն ինչ կարգին է, այլ միայն այն, որ չի իրականացվել պատշաճ վերահսկողություն և չեն բացահայտվել խնդիրները:
Խնդիրները շատ են, այդուհանդերձ հիմնական խնդիրը մնում է այն, որ այդ խնդիրների լուծումն առաջնային օրակարգում չէ: Հայաստանն անգամ գործընկերային համաձայնագրերի շրջանակներում հանձնառություն ստանձնելով բարեփոխել ոլորտում առկա իրավիճակը, շարունակում է դանդաղել` ուշացնելով արդեն իսկ ուշացած և խոստացած ժամկետները:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Լիահույս ենք, որ պատկան կառույցների կողմից սպառողների իրավունքների պաշտպանությունը չի հիշվի միայն ողբերգական դեպքերից հետո կամ դասական կառուցվածքային փոփոխությունը «բարեփոխման» անվան տակ ներկայացնելիս, իսկ հասարակությունն էլ կձևավորի պրոակտիվ սպառողի ինստիտուտը և իրազեկ սպառողն իր վարքագծով և պահանջատիրությամբ կկարողանա առաջնային լուծման դաշտ տեղափոխել ոլորտում առկա խնդիրները:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ «ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ»
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 15:08
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։
-
Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ
2026/03/05/ 15:35 -
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
2026/03/05/ 15:08 -
Նոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank
2026/03/05/ 14:30 -
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27 -
Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը․ մանրամասներ
2026/03/05/ 14:11 -
Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ թվային օրինակներ
2026/03/05/ 12:57 -
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
2026/03/05/ 12:28 -
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ինչ պետք է իմանան քաղաքացիները
2026/03/05/ 12:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»