Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվարի սննդամթերքի գները
Լուրեր |
Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 տոկոսով, սակայն նախորդող ամսվա՝ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ աճել է 1.2 տոկոսով: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունվարին՝ 2023-ի հունվարի նկատմամբ նվազել են 5.8 տոկոսով, սակայն 2023-ի դեկտեմբերի նկատմամբ ավելացել 2.2 տոկոսով: Ընդ որում՝ հունվարի նկատմամբ սննդամթերքն էժանացել է 6.1 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել է 2.3 տոկոսով:
Իսկ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել են 7.4 տոկոսով, 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ 0.3 տոկոսով:
Սննդամթերքից ամենաշատն էժանացել է մեծ սպառում ունեցող կարտոֆիլը, հունվարի նկատմամբ գնանկումը 40.3 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ նույն իրավիճակն է:
Ալյուրի և ձավարեղենի ապրանքախմբում 2024-ի հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ գրանցվել է 19.5 տոկոս գնանկում, իսկ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ 0.7 տոկոս գնանկում:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2023-ի հունվարի նկատմամբ գնանկումը 8.8 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 0.2 տոկոս:
Մակարոնեղենի գները հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ նվազել են 11.9 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 0.7 տոկոսով: Մսի գինը 2024-ի առաջին ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.1 տոկոսով, իսկ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ աճել 0.4 տոկոսով:
Անարատ կաթի ապրանքախմբում հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ գնաճը կազմել է 3.4 տոկոս, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 1.1 տոկոս: Ձվի գները ևս բարձրացել են՝ հունվարի նկատմամբ՝ 1.1 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 2 տոկոսով:
Ձուկն ու ծովամթերքը հունվարի նկատմամբ էժանացել են 6.5 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 1.4 տոկոսով:
Կարագի գները տարվա առաջին ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 6.7 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 1.5 տոկոսով: Ինչ վերաբերում է մարգարինի և բուսական յուղերի ապրանքախմբին, ապա 2023-ի հունվարի նկատմամբ գնանկումը 13.4 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ 0.8 տոկոս:
Շաքարի գինն այս տարվա առաջին ամսում 2023-ի առաջին ամսվա նկատմամբ նվազել է 5.8 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել է 0.5 տոկոսով:
Մրգերը 2023-ի հունվարի նկատմամբ էժանացել են 0.8 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ թանկացել 5.8 տոկոսով: Իսկ բանջարեղենի գներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել են 11.6 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել 12.4 տոկոսով:
Թանկացել է մանկական սնունդը, հունվարի նկատմամբ՝ 1.4 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 0.2 տոկոսով: Զովացուցիչ ըմպելիքները ևս թանկացել են, գները 2023-ի հունվարի նկատմամբ աճել են 4.8 տոկոսով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․