Հաշվապահների Ասոցիացիան մոտիվացնում է ուսանողներին
Լուրեր |
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին հանձնվել են անվանական կրթաթոշակներ: Նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում ուսման նկատմամբ հետաքրքրության խթանումը, կրթության մակարդակի բարձրացումն ու բարելավումը։ Կրթաթոշակի տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։
Հուշագրով կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել նաև համագործակցության մի շարք ուղղությունների վերաբերյալ՝ լսարանի նորոգում և կահավորում, վարպետաց դասերի անցկացում և ուսումնական պրակտիկաների կազմակերպում Ասոցիացիայում և Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական հաշվառման գրասենյակներում։
Կրթաթոշակի շահառու ճանաչվելու համար մրցույթին մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2-ից 4-րդ կուրսի ուսանողները։ Կրթաթոշակի թվով 8 շահառուներ ընտրվել են հանձնաժողովի կողմից՝ յուրաքանչյուր հաստատությունից համապատասխանաբար 4 ուսանող։ Համալսարանի 4 ընտրված ուսանողները կստանան ամսական 30.000 ՀՀ դրամ կրթաթոշակ, իսկ Քոլեջի 4 ընտրված ուսանողները՝ ամսական 20.000 ՀՀ դրամ կրթաթոշակ: Ընտրված ուսանողները հնարավորություն են ստանում նաև անվճար հիմունքներով մասնակցել Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Metasoft հաշվապահական և հարկային հաշվառման ծրագրի ուսուցում» դասընթացին։
https://www.youtube.com/watch?v=IFkKFCGVnjw
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․