Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատանքային այցով Իրանում է: Հայկական պատվիրակությունը հանդիպել է, Իրանի նախագահի տեղակալի, Իրանի ֆինանսների և տնտեսական հարցերի նախարարի և բարձրաստիճան մի քանի այլ պաշտոնյաների հետ:
Հայկական եվ իրանական կողմերը կարևոր են համարել հարևան երկրների միջև տնտեսական մի քանի առաջնահերթություն, մասնավորապես՝ տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակման ծավալի արձանագրված 25 տոկոս աճին, նախարարը ընդգծել է, որ այս տարի երկու երկրների միջև փոխանակման ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։ Իրանական կողմն էլ հույս է հայտնել, որ երկու երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք։ABNews
Հայ-իրանական տնտեսական կապեր. այս տարի Հայաստանի և Իրանի միջև տնտեսական փոխանակման ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս
Լուրեր | 2022/11/09 05:09

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/16 17:03
Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովային և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևային: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։Պաշտոնյաները Հայաստանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողո...

Լուրեր | 2026/10/16 16:34
Սեպտեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կ...

Լուրեր | 2026/10/16 16:12
Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։Ինչու է դա կարևոր. Սա երկու երկրների տնտեսական գերատեսչությունների ղեկավարների հազվադեպ ու առանցքային հանդիպումներից է Երևանում:...

Լուրեր | 2026/10/16 14:54
Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերին վերաբերող թեմաների շուրջ
Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան հարաբ...

