Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
Լուրեր |
Հայաստանի ֆինանսական ոլորտը կարող է նպաստել երկրում պարենային անապահովության խնդրի լուծմանը։ Այս թեմայի շրջանակներում Իդրամը մասնակցում էր ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի (ՊՀԾ) կազմակերպած «Պարենի անվտանգության բարելավում ֆինանսական լուծումների միջոցով» թեմայով պանելային քննարկմանը։
Հայաստանում հարյուր հազարավոր բնակիչներ ունեն պարենային անապահովության խնդիր, ինչը նշանակում է, որ միայն սնունդ գնելու համար մարդը կա՛մ գումար չունի, կա՛մ գումարի պատճառով ստիպված է լինում ընտրել անառողջ սնունդ:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուի խոսքով՝ Հայաստանում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակն է խորացնում նաև պարենային անապահովությունը․ «Բազմաթիվ ընտանիքներ ստիպված են դիմել ոչ կայուն միջոցների, օրինակ՝ պարտքով գումար վերցնել, կամ ծախսերը նվազեցնել առողջ սննդի հաշվին», - նշեց Նաննա Սկաուն։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշեց, որ ֆինանսական գրագիտության պակասի պատճառով մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ծախսերը, հետևաբար ճիշտ չեն օգտագործում նաև ստացած եկամուտները․ «Իդրամը կարող է որպես ֆինանսական գործիք օգնել բոլոր բարձրացված հարցերում՝ հենց հանրության մեջ ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու միջոցով, ամենամեծ գործիքն այսօր Իդրամ հավելվածն է, որի շնորհիվ էլ մարդիկ կարող են տեսնել իրենց եկամուտներն ու ծախսերը», - ասաց Գրիգորի Յոլյանը։
Բացի այդ, նոր՝ ֆինանսապես ավելի գրագետ սերունդ ունենալու ճանապարհին Իդրամը ստեղծել է «Իդրամ Ջունիոր» հավելվածը, որ երեխաներին 8 տարեկանից ֆինանսական գրագիտություն է սովորեցնում՝ սկսած առցանց վճարումներ կատարելուց մինչև ծախսերի պլանավորում, և այդ ամենը, իհարկե, խիստ վերահսկողության ներքո։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքան գումար է հատկացվել Հայաստանում գինու մրցույթ անցկացնելու համար․ 5 կարևոր լուր՝ Կառավարությունից
2026/05/07/ 16:05 -
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U